23.10.2020|
00:50
Սեբաստիայի հայ բնակչությանը կոտորելով, մնացածին էլ աքսորելով, յաթաղանը մի փոքր բթացավ։ (Գենետիկ խաշնարածը ժամանակին բռնազավթելով Հայկական լեռնաշխարհը մինչև իր թարախապալար ոսկրածուծի վերջին հյուլեն ու մինչև դարչնագույն արյան կաթիլը վերջին պարուրվում էր դժոխային նախանձով, նրա առաջ ամրոցներ էին հառնում և տաճարներ էին խոյանում, խոյակաշեն ու գմբեթազարդ քաղաքներն էին խոչընդոտում սև և կարմիր, բրդատու և մսատու ոչխարահոտի խաղաղ առաջընթացը։