13.11.2020|
01:49
Ի՞նչ ճակատագիր է սպասում մեր բանտվող հնամենի եկեղեցիներին ու հուշարձաններին։ Սոցցանցերում թե՛ մասնագետները, թե՛ մտահոգ անձինք հարցը բարձրացնում են, պատասխան ակնկալում, հորդորում՝ փրկել, ինչ հնարավոր է։ Մի կողմից՝ պատմությունը կտրել-բերելով կորցնում ենք մշակութային հետքերը, մյուս կողմից՝ Նախիջանի հուշարձանների (և ոչ միայն) օրինակով գիտենք՝ ինչի են ընդունակ ազերիները, ու հարկ եղած դեպքում որքան լուռ ու անտարբեր են միջազգային համապատասխան կառույցները։