ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ի՞նչ է քաղաքականությունը

Ի՞նչ է քաղաքականությունը
16.06.2024 | 16:17

Քաղաքականությունը, դա նշանակում է ձևացնել, թե չգիտես այն, ինչ գիտեն բոլորը, և գիտես այն, ինչ չգիտի ոչ ոք։

Ձևացնել, թե չես լսել այն, ինչ լսել են բոլորը։

Գլխավորն այն է, ձևացնել, թե դու կարող ես ականջալուր չլինել նրան, ինչը բոլորին է լսելի։

Դու կարող ես գերազանցել ինքդ քեզ, հաճախ ձևացնելով, որ կարող ես գրանցել խոշոր գաղտնիքներ, տիրապետել դրանց, չնայած, ոչ մի գաղտնիք էլ չկա։

Կարևորը, փակվելով կաբինետում և հարդարելով փետուրներդ, երևաս որպես խորաթափանց մարդ, չնայած որ գլխումդ միայն քամի է պտտվում։

Լավ թե վատ՝ երևալ որպես կարևոր անձ, կերակրել դավաճաններին, վարձել լրտեսներ, գրել զրպարտանքներ, «բռնել» խոսակցություններ և գրություններ, բայց ջանալ նպատակի կարևորությունը արդարացնել միջոցների ստրկամիտ հաջորդականություններով։

Սա է քաղաքականության գլխավոր և սնանկ կառուցվածքի կմախքը, որով կառավարում են զանգվածներին։

Իսկ գիտուն, բանիմաց, արհեստավարժ մարդկանց համար քաղաքականության և ծառայողական կարիերայում տեղ՝ պարզապես չկա։

Առողջ եղեք, աշխատեք չխաբվել։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 6759

Մեկնաբանություններ