«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Լաճիկյանական գծանկարների ողջ հմայքը

Լաճիկյանական գծանկարների ողջ հմայքը
28.04.2024 | 10:49

Մտորումներ Լևոն Լաճիկյանի արվեստի ու ցուցահանդեսի առնչությամբ

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում (Երեւան, Խանջյան 50) բացվեց տեսաբան, լրագրող, նկարիչ Լևոն Լաճիկյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Գյումրի և ավելին» խորագրով:

Դիտելով ներկայացված պատկերները ակամայից փորձում ես պարզել՝ արվեստագետ ծնվու՞մ են, թե դառնում` աշխարհն ու սեփական «ես»-ը գեղեցիկի միջոցով ճանաչելով։ Լաճիկյանն այն երջանիկներից է, ում հակումներն արվեստի նկատմամբ ձևավորվել են վաղ հասակից։ Ապրելով արվեստագետների ընտանիքում հնարավոր չէ սեփական գեղագիտական ճաշակն ու կողմնորոշումը չունենալ։ Լաճիկյանի ներկայացրած գծանկարները հսկայական տեղեկատվություն են տալիս լայն մտահորիզոնի տեր տաղանդավոր արվեստագետի մասին։ Դիտել նրա աշխատանքներն առանց խորանալու ամեն հատվածի մեջ՝ հնարավոր չէ։

Խնամքով ու մաթեմատիկական ճշգրտությամբ տարված ամեն գիծը որոշակի համատեքստում ստեղծում է եզակի պատկերային կատարելություն, որտեղից հառնում է ոչ միայն արվեստագետն ու գծանկարի վարպետը, որքանով հրաշալի տիրապետում է պատկերաստեղծման արվեստին, ապահովում է իրականի ամենադիպուկ ընկալում ՝ մեկնաբանումը թողնելով դիտողին։ Լաճիկյանի արվեստն առնչվում է ոչ միայն բազմաշնորհ գեներին ու գեղագետի կատարյալ ընկալմանը, այլև իր մարդկային բնույթին։ Ծնված լինելով Կույսի համաստեղության տակ, նրա գեղագիտական հայացքները ձևավորված են մաքսիմալիզմի սկզբունքով՝ արվեստագետը ցանկանում է իր ստեղծած գեղեցիկին հաղորդակից դարձնել հասարակությանն ու իր արվեստի երկրպագուներին։

Զարմանալին այն է, որ արվեստագետ չլինելով, ինձ համար հայտնություն արեցի՝ Լաճիկյան գծանկարչի կատարելության ձգտումը գրաֆիկայի հիասքանչ աշխարհն է տանում։

Լաճիկյանն իր աշխատանքներում իր խորաթափանց դիտարկումն ու սեփական մեկնաբանությունն ունի ազգային եկեղեցական ճարտարապետության նկատմամբ, մի քանի տարի առաջ լրագրողներից մեկն այն անվանել է «գծանկարչական եկեղեցապատում», որն հայրենասիրության վառ դրսևորում է։ Նա իրավամբ համոզված է, որ բազմաթիվ հայ տաղանդներ, արվեստագետներ ծնած ու աճեցրած իր ծննդավայր Գյումրին թե՜ մշակույթով ու թե՜ կոլորիտով, արվեստի նկատմամբ սիրով ու արվեստները զարգացնելու յուրահատուկ ունակությամբ, վաղուց արդեն արժան է գտնվելու ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորության ներքո։

Այն գեղեցիկը, որ փոխանցում է Լաճիկյանի գծանկարչությունը իր թեմատիկ յուրահատուկ ուղղվածությամբ, լավատեսությամբ, գեղագիտական նրբագեղությամբ հզոր ուղերձ ունի արվեստասեր հասարակությանը հատկապես այսօր, երբ ազգի մեջ երբեմն նկատելի են ընճվածության տարրեր։ Լաճիկյանի արվեստը արեգակնային հզոր ուժ ունի և ոգևորելու ունակություն։ Այդպիսի արվեստագետներ ծնող ազգը դեռ որոշակի առաքելություն ունի հարստացնելու համաշխարհային արվեստի գանձարանը։

Նիդ.Օրագրի համար՝ Երևանից

Նաիրա Գասպարյան, ԵՊՀ դոցենտ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5698

Մեկնաբանություններ