Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Օրվա իշխանության այցեքարտը՝ մահաբեր

Օրվա իշխանության այցեքարտը՝ մահաբեր
14.08.2023 | 12:39



Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգությունը խլել է մարդկային կյանքեր, կան վիրավորներ: Ցավալի է:
Ավտոպատահարներից որևէ մեկն ապահովագրված չէ: Նորմալ երկրներում իշխանությունն ամեն ինչ անում է վթարները նվազագույնի հասցնելու համար, մեզ մոտ ճիշտ հակառակն է: Փնթիությունն ու անգրագիտությունն աչք են ծակում: Բացի այլ հանգամանքներից՝ նաև մայրուղիների վատ կառավարման հետևանքն է այս գիշեր տեղի ունեցածը:
Մահաբերությունը վաղուց է դարձել այս իշխանության այցեքարտը:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ