Կյանքի 77-րդ տարում մահացավ բանաստեղծ Արամայիս Սահակյանը:
Նա հեղինակ է «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ապրել և սիրել», «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» և այլ գրքերի: Երգերի տեքստերի համար դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր:
1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում: