ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր Րաֆֆի Գանդին

Մեր Րաֆֆի Գանդին
12.03.2013 | 13:39

«Հացադուլը ՍԴ անդամների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Չեմ ուզում վիրավորել, բայց խորհրդային դատավորներ ու դատախազներ են, հո արևմտյան քաղաքացիներ չե՞ն»,- ՍԴ-ի քննարկումների և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին անդրադառնալով` irates.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ ՍԴ-ի որոշումը կլինի այն, ինչ նախկինում եղել է, ոչ մի նորություն կամ անակնկալ պետք չէ սպասել: Փաստելով, որ հացադուլներովով հայրենիքը զարգացման հուն հնարավոր չէ տեղափոխել, քաղաքագետը կարծիք հայտնեց, թե, այնուհանդերձ, Հովհաննիսյանի այս քայլն «ահռելի ազդեցություն» կունենա: «Դա Մահադմա Գանդիի պայքարի ճանապարհն է, որը ժողովրդի բարեկցություն է ապահովելու»,-ասաց Շիրինյանը` ամեն ինչ վերջացած համարողներին էլ հորդորելով հիշել նախընտրական շրջանը, երբ կրկին հավատ չէին ընծայում Րաֆֆի Հովհաննիսյանին: «Նա սփյուռքում ծնված քաղաքացի է, և ողջ հայության վրա ազդեցություն կգործի հացադուլը»,-նշեց մեր զրուցակիցը, և այն դիտարկմանը, թե նույն սփյուռքի քաղաքացին նախորդ անգամ էլ հացադուլ հայտարարեց, բայց այդ «ահռելի ազդեցությունը» չերևաց, հակադարձեց. «Նախորդը բոլորովին այլ բան էր: Հիմա նախագահական ընտրությունների արդյունքների մասին է խոսքը: Այժմն նա ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյան պատգամավորն է կամ «Ժառանգության» լիդերը, այլ շուրջ 40 տոկոս ձայն ստացած թեկնածու, որը դառնում է ազգային լիդեր: ՈՒզած-չուզած դառնում է ողջ հայության լիդերը, որովհետև, դե սփյուռքի տղա է, էլի»:
Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունը, ըստ Շիրինյանի, մեր քաղաքականությանն անծանոթ է. «Ակնհայտ է, որ ՀՀՇ-ի ճանապարհով չի գնում` թրըխկ-շրըխկ, միտինգ, շխշխկոց, որից հետո հարցերն այլ ձևով են լուծվում»: Կարևոր համարելով Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունը, փոխադարձ համագործակցությունը, քաղաքագետը նկատեց, որ քաղաքացիները ևս պիտի «սինխրոն» աշխատեն լիդերների հետ, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն, թեև դա տևական ժամանակ է պահանջում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ