ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սփյուռքը փրփուր է

Սփյուռքը փրփուր է
19.10.2012 | 12:37

Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետև սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել, այսինքն՝ կորցնել հիշողությունը և լեզուն: Տարօրինակն այն է, որ բառային առումով ևս սփյուռքը փրփուր է: Տեսնենք, թե ինչպես:
Արդի բառարանները «սփյուռք» բառի համար տալիս են հետևյալ նշանակությունը. «Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը», և երկրորդ իմաստով՝ «այդ վայրերի հայերը»:
Բայց ի՞նչ էր նշանակում բառը նախքան վերոհիշյալ իմաստներն ստանալը, ի՞նչ կազմություն, ի՞նչ ծագում ունի:
«Սփյուռք» բառը կազմված է սփյուռ-ից և ք հոգնակերտից: Սփյուռ նշանակում է «ցրված, տարածված, ցիրուցան»: Սփյուռ-ն ինքը կազմված է ս սաստկական ածանցով փռել բնիկ հայ բառարմատից:
«Փռել» բառը գործածվել է զ սաստկական ածանցով՝ զփռել, հետո զ-ն դարձել է ս՝ հաջորդ փ-ի պատճառով: Արմատն է փիր, և այստեղ է թաքնված սփյուռքի փրփուր լինելը, որովհետև նույն «փիր» արմատից է «փրփուր» բառը՝ «փիրփուր»։
Ճակատագրական է, որ սփյուռք-ն ու փրփուր-ը նույն արմատից են, և մեր դարերի պատմությունը ցույց է տվել, որ սփյուռքը, իրոք, ցավոք սրտի, փրփուրի նման վերանում է՝ ձուլվելով տվյալ երկրի ժողովուրդների մեջ:
Այնուամենայնիվ, իմացանք, որ «սփյուռք» բառն անցել է «փիր» ճանապարհը:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 20458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ÿæ–¤æ‹·/55551716" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը