23.03.2024|
16:44
«Հայ ազգային ճակատ» կազմակերպությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զազրելի ոճրագործության զոհ դարձած անմեղ մարդկանց ընտանիքներին, մերձավորներին և եղբայրական ռուս ժողովրդին։ Տեղի ունեցած հանցագործությունը, ոճիրը մեծ ցավ և ողբերգություն է, որի մեղավորներն ու նրանց սատարող ուժերը պետք է ստանան իրենց արժանի պատիժը։