Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի

Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի
27.08.2024 | 18:37

Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Ես դրական ինսայդերական տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է, փոխարինվելու է խափանման այլ միջոցով: Դրա պատճառն ամենևին էլ Փաշինյանի «հումանիզմը» չէ, այլ Մակրոնի ենթադրյալ այցն է Հայաստան, որին ընդառաջ Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ