Նա ծնվել էր Լիբանանի Տրիպոլի քաղաքում՝ 1935 թվականի մարտի 10-ին՝ Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում։ 1946 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան, և նրանց կյանքի այդ դրվագը ճակատագրի պարգև էր մի ամբողջ ազգի համար: Խորեն Պալյանը գերազանցությամբ ավարտեց Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվեց սարկավագ: Իսկ 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանեց վարդապետական ավարտաճառ և ստացավ վարդապետական չորս աստիճաններ։
1937-ին Խաչիկ Դաշտենցը Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ուսանող էր, երբ սոսկումով լսեց սիրելի ուսուցչի՝ իր իսկ բնորոշմամբ՝ «ըղձյալ այգաբացի երգչի» մահվան բոթը: Չարենցի կորստով աշխարհը կարծես դատարկվում է. խոժոռ ներկան ավելի է պատվում մռայլով, իսկ գալիքը անհուսորեն անորոշ էր...
Օրերս Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։