ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հայաստանի փորձությունները դեռ նոր են սկսվում

Հայաստանի փորձությունները դեռ նոր են սկսվում
19.04.2024 | 22:00

Իսկ միջանցքի հա՞րցը: Դե, դա «կարմիր գիծ» է ՀՀ իշխանությունների համար, մոտավորապես, ինչպես անկլավների պատմությունը 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Լավ, ինչպես Արցախի էթնիկ զտումը մինչև 2021 թվականի մայիս-հունիս ամիսները։

Այսինքն, «կարմիր գիծ» եթե խախտելու լինի թշնամին, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները։

Դե, հավանաբար կհայտարարեն, որ իրավիճակ է փոխվել և իրենց համար «կարմիր գիծը» Մեղրիի էթնիկ զտումն է, որը ո՛չ մի կերպ թույլ չեն տա:

Նիկոլը միշտ կգտնի մեղավորներ ու, որպես հասարակական «տականք», կկանգնեցնի գիլյոտինի առաջ, անկախ նրանից, մեղավոր կնշանակվի Դավիթ Տոնոյա՞նը, հարևան Պողո՞սը, թե՞ հենց իր կողքի Սիմոնյան Ալենը կամ, ասենք, գյուղացիները:

Միջանցքն էլ կտա, դա էլ բարդելով «Հայաստանում գործող «5-րդ շարասյան» վրա, որը «2041 վագներականների» հետ պետք է դիվերսիա իրականացներ ՀՀ ինքնիշխանության դեմ», և միայն միջանցք տալով է, որ «փրկվեց... իշխանությունը»:

Հայաստանի փորձությունները դեռ նոր են սկսվում: Իրական ռեգիոնալ ալեկոծումներն ու փոթորիկները դեռ նոր են մոտենում մեր ափերին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4056

Մեկնաբանություններ