Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Օրուելն իր «1984»-ով միշտ ակտուալ է

Օրուելն իր «1984»-ով միշտ ակտուալ է
23.08.2023 | 12:50

Միջին վիճակագրական հային գրեթե անծանոթ մի աֆրիկյան երկրում՝ Նիգերում (չխառնել Նիգերիայի հետ) հուլիսի վերջին ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ։

Այժմ Նիգերին հարևան պետությունները, դրսի մի քանի խաղացողների հետ միասին, մտադրություն ունեն ռազմական գործողություն սկսել՝ Նիգերում «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար»։

Նման մտադրության մասին հայտարարել է այդ պետությունների միավորումը՝ ECOWAS-ը։ Բառացի այն թարգմանվում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք։

Տարօրինակ ոչինչ չե՞ք տեսնում։

Տնտեսական կառույցը անում է ռազմական գործողություն։

Մեր օրերի պոստմոդեռն քաղաքականության միակ դրսևորումը չէ սա։

Օրինակ, Ուկրաինային ռազմական օժանդակություն տրամադրող եվրոպական գլխավոր կառույցներից մեկը պաշտոնապես կոչվում է «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»։

Գանք մեր տարածաշրջան։

Երբ Թուրքիան նվաճում էր Սիրիայի հյուսիսային տարածքները, այդ ռազմական գործողությունները կոչվում էին «Խաղաղության աղբյուր» և «Ձիթենու ճյուղ» (ևս մեկ խաղաղության խորհրդանիշ)։

Դե, իսկ «ժողովրդավար Հայաստանի» մասին հաստատ լսել եք։

Ուրիշ խոսքով՝ Օրուելն իր «1984»-ով միշտ ակտուալ է։ Հատկապես՝ հիմա։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ