Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 30
Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ:
Աստծուն ուղղված Օրհնությունը` Սատանայի մահը գուժող զանգն է:
Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը` չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի:
ՈՒրախ սիրտը` չարին ուղղված Իմ լավագույն զենքն է:
ՈՒրեմն աղոթեք ու օրհնեք:
Քայլ առ քայլ կսովորեք ձեր դասը, և ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ մի տարածություն: Առաջ քայլեք` ուրախ երգեր երգելով:
Միշտ ուրախ եղեք: Օրը լավ է անցել, եթե ունեցել է իր մեջ ուրախության խայտանքը:
Օրվա ընթացքում ավելի հաճախ խոսեք Ինձ հետ:
Ձեր հայացքը բարձրացրեք վեր, նայեք Իմ երեսին:
Իմ ներկայության մոտիկությունը զգալով` դուք կունենաք սիրող դեմք, ապահովության զգացում և ուրախության հրճվանք: Սրանք ձեր լավագույն աղոթքներն են:
Սրանք թող օծեն ու մեղմեն օրվա հոգսը, այն ժամանակ կանհետանա վախը, որն այնքան սոսկալի դիմագիծ ունի, որ վանելով հետ է դարձնում ձեզ մոտեցող երջանկությունը: