ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միայն հանրային հաշտեցմամբ է հնարավոր գոնե մասամբ համախմբել ազգը

Միայն հանրային հաշտեցմամբ է հնարավոր գոնե մասամբ համախմբել ազգը
29.05.2024 | 19:34

Վիճահարույց մտորումներ

Այս օրերին, տարբեր հիմնավորումներով, շատ է հնչում այն միտքը, թե դժվար է համաձայնել Բագրատ Սրբազանի գաղափարի հետ, ըստ որի, հարկ է կարողանալ ներել և հասնել իրական ներքին հանրային առողջացման, ինչը նաև մեր Երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գրավականն է։ Իհարկե դժվար է, մանավանդ, երբ ականատեսն ենք առնվազն հայհոյախառն բռնությունների ու դրանց անհեթեթ արդարացումների, այնուամենայնիվ, համարձակ ողջախոհությունը հենց դա է թելադրում։ Եվ խնդիրը միայն դեռևս հնարավոր կործանարար քայլերին դիմակայելը չէ, ինչը ևս խիստ կարևոր է, խնդիրն առավել խորքային է՝ միայն այդ կերպ է հնարավոր գոնե մասամբ համախմբել ազգը և մեկընդմիշտ վերջ տալ կործանարար պառակտումներին։

Միայն հոգով ուժեղն է ընդունակ ներելու և չտրվելու վրեժխնդրության։ Սա ոչ թե անպատասխանատվության, այլ սթափության կոչ է, ինչն անչափ անհրաժեշտ է հատկապես ներկայիս պաշտոնյաներին և ճանաչում ունեցող մտավորականներին։

Հ․Գ․Մեզանում անգամ խեղաթյուրվեց Վեթինգի հրաշալի ինստիտուտը, որը ոչ թե քաղաքական հետապնդումների և դրանից երկյուղ կրածներին հնազանդեցնելու, այլ հանրային ներքին հաշտություն երաշխավորելու գործիք է եղել ողջ աշխարհում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6717

Մեկնաբանություններ