ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ
13.11.2020 | 00:53

(Նախորդ մասը)

Հոկ­տեմ­բե­րի 22-ին ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը խիստ զար­մա­նա­լի հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ տա­րա­ծե­ցին։ Ի­րա­նի Արևե­լյան Ադր­բե­ջան նա­հան­գի փոխ­նա­հան­գա­պետ Ա­լի­յար Ռաստ­ղուն այդ օ­րը հայ­տա­րա­րեց, որ Ղա­րա­բա­ղի դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի գո­տուց ի­րա­նա­կան սահ­մա­նա­մերձ Խո­դա Օ­փա­րին քա­ղա­քի տա­րած­քում ըն­կել է մոտ 70 հր­թիռ և արկ։ «Հր­թիռ­ներն ըն­կել են մի քա­նի գյու­ղե­րի վրա, բայց, բա­րե­բախ­տա­բար, մեծ վնաս չեն հասց­րել»,- ա­սել է պաշ­տո­նյան։ Նա դար­ձյալ հի­շեց­րել է, որ հա­կա­մար­տու­թյան կող­մե­րը Ի­րա­նի զին­վո­րա­կան­նե­րի կող­մից նախ­կի­նում բազ­միցս նա­խազ­գու­շաց­վել են նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին, ո­րոնք վտան­գի տակ են դնում Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քը։


Վերևում մենք ար­դեն հայտ­նել ենք, որ Ի­րա­նի ՀՕՊ ու­ժե­րը, նե­րա­ռյալ ԻՀՊԿ-ի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­ներ են սկ­սել։ Կապ­վա՞ծ են ար­դյոք «Եր­կն­քի պաշտ­պան­ներ» ան­վա­նու­մով այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րի մո­տա­կայ­քում շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ, չի հա­ջող­վել պար­զել։
Հոկ­տեմ­բե­րի 22-ին ի­րա­նա­կան «Ա­զա­րի­հա» ա­լի­քը տե­սա­կադ­րե­րում ցույց է տվել «կով­կա­սյան թա­թար­նե­րի» զոր­քե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից Ի­րա­նի սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի ա­վեր­ված տնե­րը։ «Փո­խա­նակ ի­րենց դիր­քե­րը ծա­վա­լեն հյու­սիս-հա­րավ ուղ­ղու­թյամբ, Բաք­վի ու­ժե­րը ծա­վալ­վել են արևելք-արևմուտք ուղ­ղու­թյամբ։ Նա իր դրոն­նե­րը ¥ԱԹՍ¤ ուղ­ղում է Ի­րան և Սի­րիա­յի ու Թուր­քիա­յի ա­հա­բե­կիչ­նե­րին տե­ղա­բաշ­խել է ի­րա­նա­կան սահ­մա­նին։ Ժա­մա­նա­կը չէ՞, որ ի­րա­նա­կան բա­նա­կը պաշտ­պա­նա­կան գո­տի հայ­տա­րա­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խոր­քում»,- գրում է «Ա­զա­րի­հա» ա­լի­քը։


Այս­պի­սով, Բա­քուն և Ան­կա­րան ան­տե­սել են Ի­րա­նի բազ­մա­կի նա­խազ­գու­շա­ցում­ներն այն մա­սին, որ Ի­րա­նի տա­րած­քի դեմ ցան­կա­ցած, նույ­նիսկ չկան­խամ­տած­ված ագ­րե­սիան ա­նըն­դու­նե­լի է։ Այժմ, հա­վա­նա­բար, աշ­խար­հը սպա­սե­լու է, թե պաշ­տո­նա­կան Թեհ­րանն ինչ պա­տաս­խան է տա­լու եր­կու ագ­րե­սոր­նե­րին։  Ի­հար­կե, չպետք է մտա­ծել, թե Ի­րա­նը «նս­տել ու ե­րա­զում է», թե ինչ­պես մի­ջամ­տի մեր պա­տե­րազ­մին։ Հա­կա­ռա­կը, Ի­րա­նը մշ­տա­պես նա­խազ­գու­շաց­րել է տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր եր­կր­նե­րին, որ անհ­րա­ժեշտ է վե­րա­դառ­նալ խա­ղաղ գո­յակ­ցու­թյա­նը և հար­ցե­րը լու­ծել բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով։


Բայց տվյալ դեպ­քում Թուր­քիան ու «կով­կա­սյան թա­թար­նե­րը» պար­տա­դիր կեր­պով պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վե­լու Ի­րա­նի կող­մից։ Թե հենց ինչ պա­տաս­խա­նատ­վու­թյան, մենք ա­ռայժմ ի վի­ճա­կի չենք կռա­հե­լու։ Ա­մե­նա­հա­վա­նա­կանն այն է, որ Ի­րա­նի պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներն ինչ-որ ձևով հա­մա­ձայ­նեց­ված են լի­նե­լու Ռու­սաս­տա­նի հետ։ Չէ՞ որ հոկ­տեմ­բե­րի 21-ին «Sputnik» հե­ռուս­տաա­լի­քի հետ հար­ցազ­րույ­ցում Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Սա­յիդ Խա­թիբ­զո­դան ա­սել է, որ Թեհ­րա­նի հա­մար Ռու­սաս­տա­նը ա­ռանց­քա­յին ռազ­մա­կան ու պաշտ­պա­նա­կան գոր­ծըն­կեր է. «Թեհ­րա­նի և Մոսկ­վա­յի միջև բա­նակ­ցու­թյուն­ներն այժմ ըն­թա­նում են պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գծով հա­մա­տեղ հանձ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում։ Այդ նույն շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վում են եր­կր­նե­րի պաշ­տո­նա­կան ան­ձանց հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րե­րը, այդ թվում՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու մի­ջազ­գա­յին հար­ցե­րով»։ Ըն­թա­ցիկ պա­հի ա­մե­նա­հա­նե­լու­կա­յին հար­ցը հենց այն է, որ ոչ ոք չգի­տի, թե հենց Ի­րանն ու ՌԴ-ն ինչ­պես կպայ­մա­նա­վոր­վեն ի­րար հետ և ինչ­պես կգե­րա­դա­սեն պա­տաս­խա­նել Ան­կա­րա­յին ու Բաք­վին այն բա­նի հա­մար, որ նրանք հա­զա­րա­վոր ա­հա­բե­կիչ­ներ են նե­տել Կով­կաս։


Հոկ­տեմ­բե­րի 22-ից հե­տո Ի­րա­նից ե­կող բո­լոր հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը ցույց էին տա­լիս, որ ի­րան­ցի­նե­րը կա­տա­ղած են ու լր­ջո­րեն մտա­ծում են հա­տուց­ման հար­ված­նե­րի մա­սին։ Չէ՞ որ եր­բեմն Ի­րա­նի այս կամ այն հե­ռագ­րաա­լի­քը (Ցպսպչ­ՐՈՎՎ-ՍՈ­վՈս¤ պար­զա­պես հն­չեց­նում է այն, ին­չը կա ի­րա­նա­կան ղե­կա­վա­րու­թյան ու ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան «մտ­քում», բայց դի­վա­նա­գի­տա­կան նկա­տա­ռում­նե­րով Թեհ­րա­նի պաշ­տո­նա­տար դեմ­քե­րը շա­րու­նա­կում են լռել։ Եվ հոկ­տեմ­բե­րի 23-ի ե­րե­կո­յան հա­մա­ցան­ցում տա­րա­տե­սակ լու­րեր հայ­տն­վե­ցին, թե Ի­րա­նը «կով­կա­սյան թա­թար­նե­րին» ևս մի շարք հր­թի­ռա-հրե­տա­նա­յին հզոր հար­ված­ներ է հասց­րել։ Ո­րոշ ոչ­պաշ­տո­նա­կան աղ­բյուր­ներ, այդ թվում՝ Ար­ցա­խի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց, հաս­տա­տել են, որ թուր­քե­րին ի­րա­նա­կան հար­ված­նե­րը ե­ղել են։ Բայց որևէ ման­րա­մաս­նու­թյուն հայտ­նի չէ։ «ՈՒ՞մ վրա են կրա­կել ի­րան­ցի­նե­րը» հար­ցը չար­ժե քն­նար­կել։ Այդ Բաք­վի քա­րո­զիչ­ներն ու պան­թուր­քիստ­ներն են ձևաց­նում, թե «չեն հա­վա­տում, որ Ի­րա­նը կա­րող է կրա­կել իր եղ­բայր­նե­րի վրա»։ Նման մո­գոն­վածք­ներ է հն­չեց­րել Թեհ­րա­նում Բաք­վի դես­պա­նը, բայց նրա­նից ի՞նչ պա­հան­ջես. նա ըն­դա­մե­նը Բաք­վի քա­րոզ­չա­մե­քե­նա­յի մի ան­վակ է։


Կա­րող եմ հան­գս­տաց­նել մեր հայ­րե­նա­կից­նե­րին. Ի­րա­նը չի կրա­կել ոչ Հա­յաս­տա­նի, ոչ Ար­ցա­խի վրա, Ի­րա­նը կրա­կել է նրանց վրա, ով­քեր ա­ռա­ջին ան­գամ չէ, որ չա­րա­շա­հում են Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյան ու ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան համ­բե­րու­թյունն ու զսպ­վա­ծու­թյու­նը։ Եվ բո­լո­րո­վին կարևոր էլ չէ ի­մա­նալ, թե Ի­րա­նի կոշտ ար­ձա­գան­քից ու հա­տուց­ման հար­ված­նե­րից հե­տո քա­նի թշ­նա­մի է ու­ղարկ­վել Ալ­լա­հի գիր­կը։ Ժա­մա­նա­կին ա­մեն ինչ հայտ­նի կդառ­նա։
Հոկ­տեմ­բե­րի 23-ի ե­րե­կո­յան Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­մա­նում կա­տար­վա­ծի մո­տա­վոր բա­ցատ­րու­թյու­նը, մեր կար­ծի­քով, կա­րե­լի է գտ­նել այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, ո­րոնք այդ օր­վա ա­ռա­վո­տյան ա­րել էր ՌԴ-ում Ի­րա­նի դես­պան Ղա­սեմ Ջա­լա­լին РИА «Новости» գոր­ծա­կա­լու­թյան հետ զրույ­ցում։ Հոկ­տեմ­բե­րի 22-ին ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան հայ­տա­րա­րել էր Ար­ցա­խի և Ի­րա­նի սահ­մա­նի վրա «լիա­կա­տար վե­րահս­կո­ղու­թյուն» սահ­մա­նե­լու մա­սին։ Երևա­նում հեր­քել էին այդ պն­դու­մը։ Եվ ա­հա դրա­նից հե­տո Ջա­լա­լին հայ­տա­րա­րեց. «Մեր երկ­րի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում ակ­տի­վու­թյա­նը լր­ջո­րեն և ու­շադ­րու­թյամբ հետևում է Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը, և այդ կա­պակ­ցու­թյամբ, ա­նըն­դու­նե­լի հայ­տա­րա­րե­լով տա­րա­ծաշր­ջա­նում հա­կա­մար­տող ցան­կա­ցած կող­մի ագ­րե­սիան մեր երկ­րի հան­դեպ, լր­ջո­րեն նա­խազ­գու­շաց­նում ենք նրանց անհ­րա­ժեշտ զգու­շու­թյան մա­սին։ Թեհ­րա­նը սերտ ու լուրջ շփում­նե­րի մեջ է բո­լոր կող­մե­րի հետ։ Ի­րա­նը որևէ ձևով չի հան­դուր­ժի ագ­րե­սիան իր սահ­ման­նե­րի և իր տա­րած­քի վրա։ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մենք հայ­տա­րա­րել ենք, որ այդ սկզ­բուն­քը չպահ­պա­նող ցան­կա­ցած կող­մից մենք լիո­վին ե­րես կդարձ­նենք»։ Միա­ժա­մա­նակ մենք կար­ծում ենք, որ Ջա­լա­լիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և նույ­նիսկ «կով­կա­սյան թա­թար­նե­րին» հասց­րած ե­րե­կո­յան հար­ված­նե­րը չեն նշա­նա­կում, որ Ի­րանն ար­դեն «ե­րես է թե­քում» նրան­ցից։ Մեզ թվում է, թե Ի­րա­նը դեռևս հույս ու­նի, որ Ա­լիևնե­րի կլա­նը «խել­քի կգա»։ Բայց ե­թե Ա­լիևյան կլա­նը հե­տա­գա­յում էլ ցու­ցադ­րի իր «չհաս­կա­նա­լը», ինչ­պես նաև փոր­ձի Ի­րա­նի համ­բե­րու­թյու­նը, ա­պա կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը շատ ա­րագ կվե­րաց­նեն «կով­կա­սյան թա­թար­նե­րի» ա­մեն մի նման ցան­կու­թյու­նը։ Իսկ Ի­րա­նի քաղ­գոր­ծիչ­ներն ու դի­վա­նա­գետ­նե­րը, ինչ­պես 2016 թ. ապ­րի­լի վեր­ջին, կսկ­սեն ճն­շում գոր­ծադ­րել Թուր­քիա­յի վրա։


Եվ որ­պես­զի շա­տե­րը չկաս­կա­ծեն «ան­հաս­կա­ցող­նե­րից ե­րե­սը շր­ջե­լու» Ի­րա­նի սպառ­նա­լի­քի ար­ժա­նա­հա­վա­տու­թյա­նը, հոկ­տեմ­բե­րի 26-ին, այն բա­նից հե­տո, երբ «կով­կա­սյան թա­թար­նե­րը» շա­րու­նա­կե­ցին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ԻՀՊԿ-ի ցա­մա­քա­յին զոր­քե­րը ստո­րա­բա­ժա­նում­ներ, տան­կեր ու տեխ­նի­կա ու­ղար­կե­ցին երկ­րի հյու­սիս-արևմտյան շր­ջա­նը՝ «Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հետ սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում շա­րու­նակ­վող ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյու­նից»։ Ի­րա­նից տե­ղե­կաց­նում են, որ ԻՀՊԿ-ի ու­ժե­րը տե­ղա­բաշխ­վում են ի­րա­նա­կան Արևե­լյան Ադր­բե­ջան նա­հան­գի Ջուլ­ֆա և Խո­դա Օ­փա­րին քա­ղաք­նե­րում, ո­րոնք ընդ­հա­նուր սահ­ման­ներ ու­նեն ինչ­պես Ադր­բե­ջա­նի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հետ, «մարդ­կանց և ընդ­հա­նուր սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար»։ Նույն օ­րը Խո­դա Օ­փա­րի­նի շր­ջա­նում սահ­ման է ժա­մա­նել Ի­րա­նի ԻՀՊԿ-ի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Հո­սեյն Սա­լա­մին։


ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք. ԻՀՊԿ-ի զոր­քե­րի և զրա­հա­տեխ­նի­կա­յի մյուս մա­սը ա­ռաջ է գնա­ցել Ջուլ­ֆա­յից։ Ջուլ­ֆա-Ջու­ղան բո­լո­րո­վին այլ ուղ­ղու­թյուն է, ար­դեն ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Նա­խիջևա­նի հետ սահ­մանն է։ Նա­խիջևա­նում նույն­պես Ա­րաք­սի վրա ջրամ­բար կա, ո­րի ջրերն օգ­տա­գոր­ծում է Ի­րա­նը։ Թեհ­րա­նի ազ­դան­շա­նը նա­խա­տես­ված է, հատ­կա­պես Ջուլ­ֆա­յից զոր­քե­րի ու զրա­հա­տեխ­նի­կա­յի ա­ռաջ­խա­ղաց­ման պա­րա­գա­յում, ոչ այն­քան Ա­լիևնե­րի կլա­նի, որ­քան Թուր­քիա­յի և այն եր­կր­նե­րի հա­մար, ո­րոնք թաքն­վում են Թուր­քիա­յի թի­կուն­քում։ Ո՞վ գի­տի, գու­ցե 2020 թ. հոկ­տեմ­բե­րի 26-ին Ի­րա­նը հս­տա­կո­րեն ցու­ցադ­րեց 1993 թ. աշ­նան մի­ջա­դե­պը կրկ­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, երբ ի­րա­նա­կան զոր­քերն օ­կու­պաց­րին և հա­կա­մար­տու­թյան գո­տու մի մա­սը, և Նա­խիջևա­նի մի մա­սը՝ ի­րենց պաշտ­պա­նու­թյան տակ վերց­նե­լով հենց Ա­րաք­սի վրա­յի եր­կու ջրամ­բար­նե­րը։ Գու­շա­կու­թյուն­ներ չա­նենք։ Տա­րա­ծաշր­ջա­նում Ի­րա­նի ակ­տի­վա­ցու­մը ոչ մե­կի, նույ­նիսկ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի հա­մար կա­տակ չի լի­նի։ Թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ ի­րա­նա­կան զոր­քե­րը «սո­վո­րու­թյուն ու­նեն». ի­րենց ներ­խու­ժած գո­տի­նե­րում մնում են այն­քան ժա­մա­նակ, ինչ­քան պետք է ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյա­նը։ Եվ կր­կին հի­շեց­նենք. Ի­րա­նի բո­լոր զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Սե­յեդ Ա­լի Հո­սեյ­նի Խա­մե­նեին։ Հա­վա­նա­բար բարձ­րա­գույն մա­կար­դա­կի ո­րոշ պատ­շաճ ո­րո­շում­ներ Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 71983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ