«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մա­խա­թը պար­կում չեք պար­տա­կի

Մա­խա­թը պար­կում չեք պար­տա­կի
29.09.2020 | 00:29

Հ.Գ. Չզար­մա­նաք, որ հրա­պա­րա­կումս սկ­սում եմ Հ.Գ.-ով: Զար­գա­ցում­ներն են պար­տադ­րում: Ըն­թեր­ցո­ղին ա­ռա­ջարկ­վող վեր­լու­ծու­թյու­նը պատ­րաստ էր, երբ Ադր­բե­ջա­նը սկ­սեց հար­ձա­կու­մը: Ինչն այս իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, թերևս, ա­նակն­կալ չէր: Ին­չու՞: Կար­դա­ցեք` ստորև:

Թավ­շյա հե­ղա­փո­խոuթյու­նը ոչ թե խժ­ռում, այլ ա­հա­վոր տեմ­պե­րով հո­շո­տում է իր զա­վակ­նե­րին:
Զուտ փի­լի­սո­փա­յու­թյան տե­սան­կյու­նից փոք­րիկ էքս­կուրս. Բուդ­դան Ար­ջու­նա­յին ա­սաց` սպա­նի՛ր առջևդ կանգ­նած մարդ­կանց: Ար­ջու­նան հա­կա­դար­ձեց՝ բայց չէ՞ որ նրանք իմ հա­րա­զատ­ներն են: «Նրանք վա­ղուց մա­հա­ցած են»,- ար­ձա­նագ­րեց Բուդ­դան: Ա­սե­լ է` նրանց մեջ կյանք չկա… վա­ղուց:


Հայ­կա­կան ար­մա­գե­դո­նյան «հոգևոր» ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ Նի­կոլ-տե­սա­կի ող­նա­շա­րի պո­չում քնած օ­ձը վեր է բարձ­րա­նում… ու ա­ներկ­բա դե­մարշ է սկ­սել ա­ռա­ջին հեր­թին իր տե­սա­կի, պա­հա­րա­նում ե­ղած բո­լոր սո­րո­սյան ու ան­սո­րոս «կմախք­նե­րի», ողջ թի­մի նկատ­մամբ` չխ­նա­յե­լով ո­չինչ ու ոչ մե­կին:
Գոր­ծըն­թացն սպա­սե­լի էր հե­ղա­փո­խու­թյան հա­ջորդ իսկ օր­վա­նից. ե­րի­տա­սար­դու­թյան, «հա­սու­նաց­ման», «աշ­խա­տան­քա­յին» ո­լո­րան­նե­րը, ո­րոն­ցով ան­ցել էր օր­վա հե­րո­սը, այլ բա­նի սպա­սե­լիք չէին թող­նում, սա­կայն քաո­սա­ցումն ա­հա­վոր ա­ռաս­պե­լա­կան, ե­թե չա­սենք` տիե­զե­րա­կան ստաց­վեց, ու «փոքր ա­ծու, նսեմ ապ­րուստ» ու­նե­ցող եր­կի­րը փլուզ­ման եզ­րին է կանգ­նել:
Քա­ջու­թյուն ու­նե­նանք ու պն­դենք՝ ա­ռա­ջի­նը քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նած էթ­նո­սի հա­մար, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, սա նույն­պես օ­րի­նա­չափ է. «Թե հող էինք` հող կդառ­նանք, թե լույս էինք, կճա­ռա­գենք»:


Ճա­ռագ­ման ու հո­ղանց­ման հա­յոց է­պո­պեան է վի­ճարկ­վում այս պա­հին, ու թե Տե­սա­կը կա­րո­ղա­ցավ այս փոր­ձու­թյու­նից էլ դուրս թռ­չել, կու­նե­նանք ԶՏ­ՄԱՆ-ԶԱՏ­ՄԱՆ-ՖԻԼՏ­ՐԱՑ­ՄԱՆ լր­ջա­գույն գոր­ծըն­թաց, ին­չը նոր դուռ ու հնա­րա­վո­րու­թյուն կդառ­նա ազ­գի հա­մար:
Բայց դեռ ցա­վոտ, ինքն ի­րեն հո­շո­տե­լու թա­վի­շիստ­նե­րի սկ­սած գոր­ծըն­թա­ցի մա­սին. ա­պա­հար­զա­նի քար­տեզն ան­չափ ընդ­գր­կուն է: Այն ա­ռա­վել տա­րա­ծա­կա­նու­թյուն կս­տա­նա ա­ռա­ջի­կա­յում. Այլ պատ­գա­մա­վոր­ներ ևս ման­դատ­նե­րը վայր կդ­նեն: Դա­տա­րա­նում «Ռես­տար­տի»՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի հաս­ցեին սկ­սած հայ­հո­յան­քը կշա­րու­նակ­վի, քաղ­հա­սա­րա­կու­թյունն ու հատ­կա­պես «կար­կա­ռուն­նե­րից» Դա­նիել Իոն­նի­սյա­նի հար­ցապն­դում­նե­րը` ուղղ­ված նի­կո­լենց` «ի­յա, ի­րո՞ք, բա մենք դրա հա­մար էի՞նք հա­վաք­վել հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ», կհա­մար­վի ոչ թե «նախ­կին­նե­րի», այլ նո­րե­րի մա­նի­ֆեստ, «Ծռե­րը» բռ­նու­թյու­նը նոր նի­շի կհասց­նեն` նոր ռանդևուով` գու­ցե ար­դեն Ղա­րա­բա­ղից… ու այդ­պե՜ս շա­րու­նակ:
Սա ներ­քա­ղա­քա­կա­նի «հո­շոտ­ման» մա­սով, ուր նի­կո­լյան է­պո­պեան ապ­րում է իր վեր­ջին մաշ­ված­քը: Մաղ­թենք «մաշ­ված­քի» քա­ղա­քա­կիրթ-քա­ղա­քա­կան և ոչ քա­ղա­քացիա­կան ա­վարտ, քան­զի գլո­բալ խաղն աշ­խար­հում, սո­րո­սահ­պա­տակ­նե­րի ձե­ռով, ա­պա­ցու­ցել է, որ շատ ա­վե­լի քա­ղա­քա­ցիա­կա­նի պրակ­տի­կան է հաղ­թում:
Վեր­ջի հա­մար էլ լի­նենք ան­կեղծ ու ար­ձա­նագ­րենք, որ խա­ղի սկզբ­նա-միջ­նա­մա­սի, այն է` մի­նի­մում ծրա­գի­րը Նի­կոլն ի­րաց­րեց «նա բիս». քայ­քա­յեց, ոչն­չաց­րեց այն, ինչ կոչ­վում էր Հա­յաս­տան, հա­յե­ցի ՏԵ­ՍԱԿ. Նրան աս­վել էր` թույ­լատ­րե­լի է լի­նել խեղ­կա­տակ, ստ­րուկ, գետ­նա­քարշ, քծ­նող, խե­լա­գար, ա­նա­մոթ, ստոր, բայց պահ­պա­նել գերն­պա­տա­կը` ա­մեն օր մի քա­նի մի­լի­մետր քան­դել ու քան­դել` պա­շա­րել հա­յոց տունն ու եր­կի­րը:
Ար­վեց փայ­լուն:
Խա­ղը մո­տե­նում է վեր­ջին ա­րա­րին: Հան­գույցն ու ա­վար­տը Ղա­րա­բաղն է, քար­տե­զագ­րու­մը` «խրա­մատ­նե­րի» լյուստ­րա­ցիան:
Շատ կարճ ներ­կա­յաց­նենք Ղա­րա­բա­ղյան խնդ­րի այ­սօր­վա պա­րա­դիգ­մը. Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նը մեկ­նում է ԱՄՆ: Այ­ցից ա­ռաջ ԵԱՀԿ ՄԽ-ն հայ­տա­րա­րում է` սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժամն է հա­սու­նա­ցել:

Ա­լիևը «վե­րե­լա­կա­յին» բա­ցա­հայ­տում­ներ է ա­նում (չբա­ցա­ռենք, որ Ա­լիևն ու Նի­կո­լը ան­գամ այս պայ­ման­նե­րում շա­րու­նա­կում են մի­մյանց հետ «պա­սե­րով» խա­ղալ, որ­պես­զի այս ան­գամ ևս «պլս­տան», ժա­մա­նակ շա­հեն, մնան իշ­խա­նու­թյան):
Կհա­ջո­ղե՞ն… Ждем-с!..


Զոհ­րա­պը գնում է ԱՄՆ սուբս­տան­ցի հետևից` իր հետևում էլ Ղա­րա­բա­ղում ու Հա­յաս­տա­նում թող­նե­լով մո­տե­ցու­մը` Մադ­րի­դյան սկզ­բունք­ներ այլևս չկան, կա դա­տարկ բա­նակ­ցա­յին սե­ղան: Սե­ղա­նի տա­կից էլ, ի դեպ, երևում է Սամ­վել Բա­բա­յա­նի ձեռ­քը, ո­րում ինչ-որ փաս­տա­թուղթ կա (ըստ «ծռեր-մռե­րի»)` փաս­տա­թուղ­թը նախ­կին­ներն են «թո­ղել»` ապ­րի­լյա­նից հե­տո, ի դեմս Խա­չա­տու­րո­վի կն­քած-չկն­քած պայ­մանագ­րի` ա­զիկ­նե­րի հետ, ո­րում «ար­ձանա­գր­ված» է, որ Հա­յաս­տա­նը պատ­րաստ է Ղա­րա­բա­ղյան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման` տա­րածք­նե­րի վե­րա­դարձ­մամբ` խա­ղա­ղա­սի­րա­կան հա­մա­ձայ­նու­թյան` նոր սահ­ման­նե­րի ին­ժե­նե­րիա­յով:
Ի­յա, ի­րո՞ք:
Հե­քիաթ­նե­րը «գե­ղե­ցիկ» են նրա­նով, որ երևա­կա­յու­թյան սահ­մա­նա­փա­կում­ներ չու­նեն: ՈՒ թե ար­կա­ծախն­դիր, իր իշ­խա­նու­թյու­նը հյու­սի­սից-հա­րավ լանդ­շաֆ­տով ըն­դար­ձա­կող Ար­ցա­խի ԱԽՔ-ի (բայց ին­չու՞ են էս ԱԽՔ-ե­րը էս­քան ա՛խք) հեր­թա­կան հե­քիա­թին ա­վե­լաց­նենք Ա­լիևի վեր­ջին հար­ցազ­րույ­ցը. այն է` Դու­շան­բեի վե­րե­լա­կում Նի­կոլն ան­ձամբ ի­րեն խնդ­րել է չկ­րա­կել, օգ­նել «նախ­կին­նե­րի»` հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյան, հա­խից գալ, ու ին­քը խա­ղա­ղա­սի­րա­կան փաս­տա­թուղ­թը կս­տո­րագ­րի Ա­լիևի հետ… ստաց­վում է «դաբլ» Գյուլ­նազ տատ:


…Իսկ հի­շու՞մ եք՝ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը ժա­մա­նակ­ներ ա­ռաջ պն­դում էր, որ Ա­լիևն է վե­րե­լա­կում փաս­տաթղ­թեր տվել Նի­կո­լին… գե­նե­րա­լը պա­հան­ջում էր ներ­կա­յաց­նել, թե ինչ փաս­տաթղ­թեր են դրանք և որ­տեղ են:
Փաս­տո­րեն, դրանք Սամ­վել Բա­բա­յա­նի` Ի­ժո­յի մոտ են (Նի­կոլն է տվել, ին­չու՞), ու քա­նի դեռ ին­քը` Սամ­վել Բա­բա­յա­նը, չի ժխ­տել այդ փաս­տը, մտո­րենք այդ մա­սին:
Ի դեպ, այս խա­ռը պատ­մու­թյու­նը միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է խա­ռը և հե­քիա­թա­յին թվում. ի­րա­կա­նում այն լուրջ ին­ստ­րուկ­տա­ժա­վոր­ված պլան է, ճա­նա­պար­հա­յին քար­տեզ` Ղա­րա­բա­ղյան հար­ցում, Նի­կո­լի քա­ղա­քա­կան «հայ­րե­րից» հանձ­նա­րար­ված, որ պետք է ի­րա­կա­նաց­նեն այս իշ­խա­նու­թյուն­նե­րը` ա­մեն գնով:
Հարցն այլ է՝ ո՞վ է պրոբ­լե­մի լուծ­ման խնդ­րում քա­վոր կանգ­նե­լու. Ռու­սաս­տա՞­նը, թե՞ ԱՄՆ-ը... բո­լո­րը ոտ­քի վրա են, մանևրում են:
Բո­լոր դեպ­քե­րում` խա­ղադ­րույք­նե­րը դր­ված են.
ա) ու մենք դեռ կհաս­կա­նանք, թե ԱԺ քն­նիչ հնձ­նա­ժո­ղո­վը ինչ­պես է հա­մադ­րե­լու Սամ­վել Բա­բա­յա­նի «հե­քիա­թը»` Յու­րի Խա­չա­տու­րո­վի «կն­քած» բա­նա­վոր պայ­մա­նագ­րի հետ: Հա­նուն` ու՞մ:
բ) Ա­մեն­հե­տաքր­քիրն այս ա­մե­նում, սա­կայն, այն է, որ այ­սօր ոչ մե­կը չի հի­շում, որ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րի պաշ­տո­նա­վար­ման հենց ա­ռա­ջին օ­րե­րին տե­ղի ու­նե­ցավ Ղա­րա­բա­ղի հար­ցում դա­վա­դիր ա­ռա­ջադ­րան­քի պրե­զեն­տա­ցիան` բուն պրոեկ­տի բա­ցա­հայ­տու­մը Հով­հան­նես Ի­գի­թյա­նի թեթև ձեռ­քով։ Նա «անզ­գու­շու­թյուն» ու­նե­ցավ մատ­նե­լու նոր Հա­յաս­տա­նի Ղա­րա­բա­ղյան տես­լա­կա­նը, ար­ձա­նագ­րե­լով.
-Ղա­րա­բա­ղի հար­ցում ա­ռա­ջի­կա­յում կնք­վե­լու է նոր պայ­մա­նա­գիր` 94-ի կնք­ված հրա­դա­դա­րի հան­գույն, սա­կայն ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան:
Разве?
Չէ՛, չհարց­րեց Ի­գի­թյա­նին` ՀՀ-ում Ռու­սիո դես­պա­նը, ինչ­պես օ­րերս հարց­րեց Ա­լե­նին:
Քան­զի բո­լո­րով հա­մե­րաշխ հաս­կա­ցել էին, որ Ի­գի­թյա­նը խիստ մտած­ված է «слив» ա­րել: Ին­չու՞... И ежу понятно!
Ինչն էլ չներ­վեց նրան:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 30526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ