«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՅԴ ԽԱՉԻԿՅԱՆԸ... ԴՈՒՔ ԵՔ

ԱՅԴ ԽԱՉԻԿՅԱՆԸ... ԴՈՒՔ ԵՔ
20.05.2011 | 00:00

Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումների, մեռած հոգիների անվամբ գումարներ դուրս գրելու, այլ զեղծարարությունների ճանապարհով 2009-2010 թթ. ՀՀ պետբյուջեից դուրս են գրել 113 միլիոն 181 հազար 900 դրամ: Ինչպիսի՜ ողորմելի թիվ` 113 միլիոն: Դա ի՜նչ մեծ գումար է, որ Խաչիկյանն ու իր «պապաները» թույլ տային իրենց թաթախվելու այդ չնչին լափոցի մեջ:
Ասածս հիմնավորեմ տարիներ առաջ, 2001 թվականին, տեղի ունեցած մի փաստով: Բանկերից մեկի կառավարիչը, այժմ հանգուցյալ, խնդրեց որ օգնեմ կարճելու իր հանդեպ հարուցված քրեական գործը: Օգնելուց առաջ ասացի` առաջին հերթին դու պետք է վերականգնես բանկին հասցված 70 հազար դոլարի վնասը: Պատասխանն ապշեցուցիչ էր: Դա ի՜նչ մեծ գումար է, որ վերականգնելու մասին ես խոսում, այդպիսի գումարներ են հափշտակվե՞լ: Մեր ծանոթությունն ավարտվեց առանց ցտեսություն ասելու:
Իրոք, ականջը կանչի Ռոբերտ Քոչարյանի, մեր երկիրն աղքատ է: Հիմա Խաչիկյանն է` 113 միլիոն: Դա թիվ չէ: Ասում եմ` թիվ չէ, որովհետև տնտեսական հանցագործությունների պրակտիկան ցույց է տալիս, որ նախաքննությամբ հայտնաբերվում է հափշտակված գումարի 30 %-ից ոչ ավելին: Ավելին հայտնաբերելու նպատակով նախաքննության համար երկար ժամանակ է պետք, լուրջ մասնագետներ, ինչպես նաև շա՜տ-շա՜տ խոչընդոտների հաղթահարում (ավելի բարձր կանգնած պաշտոնատար անձանց ճնշումները նկատի ունեմ): Այդ երեսուն տոկոսը, եթե չի վերականգնվում նախաքննության ընթացքում դատավճռից հետո գանձման հավանականությունը հավասարվում է զրոյի:
Պաշտոնական մի խորհրդակցության ժամանակ ասացի, թե սոցիալական նպաստները պետք է խիստ սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել, որովհետև դա մեր ժողովրդին դարձնում է անբան, դարձնում է սպառող, բացի այդ, պետական բյուջեի օրինականացված թալան է: Ճիշտ է, խորհրդակցության շատ մասնակիցներ վայնասուն բարձրացրին, միայն մեկը համաձայնեց ինձ հետ: Հիմա էլ եմ հավատացած իմ խոսքերի ճշմարտացիությանը: Նպաստների տրամադրումը պետք է խիստ սահմանափակել, հետագայում էլ վերացնել: Նպաստ ստացողը դիմում է հազար ու մի «մախինացիայի», միայն թե մտնի պետության գրպանը, որը միշտ առատորեն բացում են Խաչիկյանի նմանները: Ես չգիտեմ, թե որքան է այդ նպաստների գումարը պետական բյուջեում, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել` հարգելի լրագրողներ, մի՛ հավատացեք և մի՛ վիրավորեք Խաչիկյանին ու նրա հովանավոր «պապաներին», նրանք օրենքով գողեր են, որոնք հանգրվանել են փափուկ աթոռներին։ 113 միլիոնը ի՜նչ մեծ գումար է, որ: Իսկ գուցե տեղեկացնենք ժողովրդին, թե Խաչիկյանը կամավոր հիմունքներով որքա՞ն գումար է վերադարձրել պետբյուջե:
Թե չէ 113 միլիոն, ինչպիսի՜ ծաղր:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ