Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։
ՈՒրախանալու բան չկա։ Էն, որ մենք վառոդով լցված տակառի վրա ենք նստած, գաղտնիք չի։ Հիմա՝ մոտակայքում կրակ ա բռնկվել, որը կարող ա ծառից ծառ անցնելով շատ արագ մեզ հասնել, ու դա հե՛չ զվարճալի չի։
Ձմռան նախաշեմին ավելի ընդգծված պայթյունավտանգ է դառնում մեր տարածաշրջանը։ Աշխարհը փոխանակ Իսրայելին զսպի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, այս անգամ այն տարածվում է նաև իրանական ավիաընկերությունների վրա։