ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Այս արդյունքներից հետո մարդկանց մեջ հույսն ու պայքարելու ոգին ավելի բարձր կլինեն

Այս արդյունքներից հետո մարդկանց մեջ հույսն ու պայքարելու ոգին ավելի բարձր կլինեն
18.09.2023 | 17:08

Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո մի քանի իրողություն դարձավ ակնհայտ․

1․ Մարդիկ մերժում են այն, ինչ կա այսօրվա Հայաստանում։ Մարդիկ արժեքների հեղափոխություն են ուզում։

2․ ՔՊ-ն թեպետ ամենաշատ ձայներ հավաքեց, բայց պարզվեց, որ իրականում սա հենց ՔՊ-ի պարտությունն էր, քանի որ մարդիկ այլևս չեն վստահում դրանց, իսկ ՔՊ-ի համար քվեարկողների բացարձակ մեծամասնությունը եղել է պետական աշխատող՝ ստիպված։

3․ Նիկոլն այսօր Երևանից ունի ընդամենը 75,000 մարդու աջակցություն, որի մեծ մասը՝ պարտադրաբար։ Ես վերջին 1 տարում միշտ ասում եմ, որ ամբողջ Հայաստանում Նիկոլի կողմնակիցների թիվը չի գերազանցում 5%-ը (մոտ 120,000 մարդ)։ Ընտրությունների արդյունքը դրա վկայությունն է։

4․ Հայաստանում տեղի է ունենում գաղափարների դեգրադացիա, որը շտապ վիրահատական կարիք ունի։ 22,500 մարդ ընտրելով Դոգին՝ փաստացի ցույց է տալիս մեր հանրության մեջ գոյություն ունեցող արժեքաբանական խնդիրները։ Դրանց ուղղությամբ պետք է շտապ աշխատանք տանել։ Հայհոյանքն ու ատելությունը չեն կարող տեղ ունենալ մեր երկրում։

5․ Հայկ Մարությանի ֆենոմենն իրենն անում է։ Կարևոր է հասկանալ՝ նրան ընտրել են որպես լավ դերասանի՞, թե՞ որպես երբեմնի լավ քաղաքապետի։

6․ Անդրանիկ Թևանյանի հաջողությունը ցույց տվեց, որ կարելի է և պետք է պայքարել՝ առանց մտածելու, թե մեկ է՝ ամեն ինչ որոշված է։ Այս արդյունքներից հետո, վստահ եմ, մարդկանց մեջ հույսն ու պայքարելու ոգին ավելի բարձր կլինեն։

7․ Ցավում եմ, որ մարդիկ չհասցրին ճանաչել Սուրեն Պետրոսյանին, ով մեր քաղաքական իրականության ամենալուսավոր կերպարներից մեկն է, հայրենասեր և ազնիվ մարդ։ Հույս ունեմ, որ սկզբունքայնությունը շարունակելու դեպքում ապագայում իր ուրույն տեղը կունենա քաղաքական կառավարման դաշտում։

Կարծում եմ՝ արտահերթ ընտրություն կլինի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ