ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերի արանքում

Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերի արանքում
11.06.2023 | 23:33

Հայաստանն այսօր հայտնվել է Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերի արանքում։

Մեկ դար անց Հայաստանը հայտնվել է անդունդում ու պատմությունը կարծես կրկնվում է։

1920-ին Արևմուտքը սկզբում ոգեշնչեց, հետո միայնակ թողեց, իսկ ամենավերջում «փուռը տվեց» հայերիս, որի արդյունքում թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլն ու հասան մինչև Երևանի մատույցներ։

Կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3- գիշերը, որի արդյունքում Հայաստանը դառնում էր Թուրքիայի վասալ։

Հայաստանն ու հայ ժողովուրդը զրկվում էին զորակոչ անելու ու փաստացի բանակ ունենալու իրավուքից, Ալեքսանդրապոլի գավառը փաստացի մնում էր թուրքական օկուպացիայի տակ, հրաժարվում էինք Կարսի մարզից և Սուրմալուի գավառից՝ վերջնականապես փակելով Սևրի պայմանագրի էջը։

Այս դժբախտ ու ողորմելի իրականությունն ու թուրքական օկուպացիան երկար կտևեին,եթե չլիներ Հայաստանի խորհրդայնացումը, որի արրյունքում կնքվեց Կարսի պայմանագիրը՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին։

Իհարկե այն ևս չէր արտացոլում հայության իղձերը, բայց Ալեքսանդրապոլի համեմատ պակաս վնասակար էր թվում։

Հայաստանը ձերբազատվում էր թուրքական լծից ու հնարավորություն ունեցավ գոյատևելու և նույնիսկ զարգանալու։

Սովետական Հայաստանի բնակչությունը 700 000-ից դարձավ 3 միլիոն 500 հազար, կազմակերպվեցին արևմտահայերի ներգաղթերը, հիմնադրվեց Գիտությունների ակադեմիան, կառուցվեցին Սարդարապատի ու Մեծ Եղեռնի հուշահամալիրները, զարթոնք ապրեցին հայ մշակույթը, սպորտն ու կրթությունը։

Թե՛ 100 տարի առաջ և թե՛ այսօր թրքացման վտանգը իրական է։

Ներքին թուրքը կար և՛ այն ժամանակ, և՛ հիմա։

Փաշինյանը Հայաստանին կանգնեցրել է կործանարար Նոր Ալեքսանդրապոլի և խայտառակ Նոր Կարսի պայմանագրերի առջև։

Նոր Ալեքսանդրապոլից և Նոր Կարսից խուսափելու համար կա մեկ տարբերակ՝ հաղթել ու վռնդել Նիկոլի ռեժիմին։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ