Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ֆրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը

Ֆրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը
27.01.2021 | 22:53

Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանը:


«Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեզ համար կարևոր է շարունակել խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցումը հնարավոր լինի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ