«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵԽԽՎ-ն Բաքվին ու Երևանին կոչ է արել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել

ԵԽԽՎ-ն Բաքվին ու Երևանին կոչ է արել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել
26.01.2021 | 13:06

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական կարգավորման ու հնարավորինս արագ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները՝ նշված է ԵԽԽՎ բանաձևում։ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս արագ կատարել մարդասիրական հարցերին վերաբերող կետերը և խորհուրդ է տվել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական կարգավորմանը։ Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունների, կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի կապակցությամբ։

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ