ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը

Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը
29.03.2019 | 00:22

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ: Գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ: Ամիսներ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մանկապարտեզում աշխատանքներ էին իրականացվում. ջեռուցման ավանդական համակարգը համալրվում էր նոր տեխնոլոգիաներով: Աշխատանքներն արդեն ավարտվել են. արևային ջրատաքացուցիչ համակարգը պատրաստ է շահագործման:


13,8 կՎտ.ժ հզորությամբ գործող արևային ջրատաքացուցիչ համակարգը կարևոր ձեռքբերում է սահմանապահ գյուղի համար: Մինչև արևային համակարգի շահագործումը, հինգ տարի շարունակ, ջեռուցվել է մանկապարտեզի շենքի միայն մեկ հարկը: 50-60 սանի փոխարեն սպասարկվել է 30 սան: Այժմ հնարավոր կլինի ջերմություն ապահովել շենքի ամբողջ տարածքում, ընդ որում՝ զգալիորեն տնտեսված միջոցներով: Ջեռուցման ծախսը կկրճատվի առնվազն 40%-ով: Տեղադրվել է նաև 300 լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք. մանկապարտեզում օգտագործվող տաք ջուրն այսուհետև հնարավոր կլինի ստանալ առանց հավելյալ ծախսերի:


Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանն ու մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:
«Մենք ապրում ենք մի երկրում, որի հանդեպ բնությունն առատաձեռն է գտնվել: Մեզ բաժին հասած արևը հարկավոր է օգտագործել: Նոր տեխնոլոգիաների կիրառումը դա թույլ է տալիս: Այդ լուծումը բխում է նաև մեր երկրի շահերից: Տարիներ շարունակ իրականացված ծրագրերի արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ արևային էներգիայի կիրառումն արդյունավետ է և՛ բնապահպանական, և՛ տնտեսական առումով: Կարող եմ արձանագրել, որ գործընկեր կառույցի հետ արդեն հերթական դարձած ձեռքբերում ունենք ևս մեկ սահմանապահ գյուղում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է ամբողջ աշխարհում: Գործընկեր կառույցները ևս, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում, հասցրել են համոզվել դրանում: Նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս կրճատել համայնքի ծախսերը: Ծրագրի բնապահպանական և տնտեսական արդյունավետությունը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել հատկապես սահմանապահ գյուղերին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ