ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Իսկ մնացածը, մաքսային միության լեզվով ասած, ֆուֆլո է

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Իսկ մնացածը, մաքսային միության լեզվով ասած, ֆուֆլո է
20.10.2014 | 13:16

Իրեն ոչ իշխանական հայտարարած Քառյակը ֆալշ է:

Նախ, դա Քառյակ չէ, որովհետեւ, այսպես թե այնպես ՀԺԿ-ն առանձին քաղաքական ուժ չէ, այլ ՀԱԿ-ի մաս: Երկրորդ՝ քառյակը «վառվել» է մի շատ կարեւոր հարցում: Նախկինում ընդդիմության հանրահավաքներին ոստիկանները փակում էին դեպի Երեւան բոլոր ճանապարհները, որպեսզի պոտեցիալ ցուցարարներ չհավաքվեն, կամ հանրահավաքի վայրում քաղաքապետարանը մեկ այլ միջոցառում էր նախատեսած լինում: Այսօր մարզերից, ընդհուպ՝ հեռավոր Սյունիքից ոչ իշխանական ուժերը՝ մասնավորապես ԲՀԿ-ն, ավտոբուսներով մարդիկ է բերում հանրահավաքի, ու որեւէ մեկը չի խոչընդոտում նրանց մուտքը Երեւան: Արդյոք սա խոսուն ապացույց չէ այն բանի, որ իրեն ոչ իշխանական հորջորջող քառյակը լա՛վ էլ իշխանական պրոյեկտ է, իսկ նրա ելույթները, պոռթկումները՝ ընդամենը աչքակապություն: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր էս պարագայում, հայ քառյա՜կ, հայ աշխա՜րհ, հայ հեղափոխությո՜ւն: Նաեւ զվարճալի է, որ նախկինում Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած ավազակապետության մաս կազմած ԲՀԿ-ն ԼՏՊ-ի ներկայիս քաղաքական դաշնակիցն է: Տեր-Պետրոսյանին թվում է, թե կարող է ֆռռացնել Գագիկ Ծառուկյանին, բայց ինչպես նրան, այնպես էլ Ծառուկյանին, ամենաշատն իր փողերն են հետաքրքրում, իսկ մնացածը՝ մաքսային միության լեզվով ասած ֆուֆլո է:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ