ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռոմնին հարգանքով է վերաբերվում Իրանին հարվածելու հեռանկարին

Ռոմնին հարգանքով է վերաբերվում Իրանին հարվածելու հեռանկարին
29.07.2012 | 17:17

Իսրայել ժամանած Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ «հարգանքով է վերաբերվում» Իսրայելի բոլոր գործողություններին, եթե վերջինս անհրաժեշտ կհամարի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։

Ռոմնին Երուսաղեմում հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ։ ԱՄՆ նախագահի թեկնածուն կհանդիպի նաև Իսրայելի ինչպես պաշտոնական ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության անդամների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի հետ։
Մինչ Իսրայել ժամանելը Միթ Ռոմնին եղել է Լոնդոնում, որտեղ նա սուր քննադատության է արժանացել բրիտանական քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից այն բանի համար, որ կասկած է հայտնել, թե Լոնդոնը պատրաստ չէ անցկացնել օլիմպիական խաղերը։

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ