ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հնդկաստանում մոլեգնում են ջրհեղեղները

Հնդկաստանում մոլեգնում են ջրհեղեղները
29.06.2012 | 13:20

Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգում հորդառատ անձրևների պատճառով գրանցվել է վերջին 8 տարիների ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը: Բնական աղետից զոհվել է 18 մարդ, ավելի քան 2,5 հազար բնակիչ մնացել է նահանգի հարավային հատվածում, որը հեղեղների պատճառով անջատվել է երկրի մյուս հատվածից: Ջրհեղեղը վնաս է հասցրել շուրջ 70 հազար հեկտար մշակովի հողատարածքների և ավելի քան 1700 գյուղի:
Տեղական իշխանությունները տուժածների համար բացել են 154 վրանային ճամբարներ: Ժամանակավոր կացարաններից օգտվում է մոտ 200 հազար մարդ:
Փրկարար ծառայությունները փորձում են վերականգնել բնակավայրերի միջև ճանապարհային հաղորդակցությունը: Տուժածներին հատկացվում են ջուր, սնունդ և դեղորայք:
Հնդկաստանի հարևան Բանգլադեշում ջրհեղեղն ավելի քան 110 մարդու մահվան պատճառ է դարձել, հարյուրհազարավորները տուժել են:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ