Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Սոցիալիստները կրկին կկառավարեն պառլամենտարիզմի ամենահին երկրում

Սոցիալիստները կրկին կկառավարեն պառլամենտարիզմի ամենահին երկրում
05.07.2024 | 16:00

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության գահավիժումը անմիջականորեն կապված է վերջին երեք լիդերների քաղաքականության հետ: Բորիս Ջոնսոնին հիշում եք, այդպես էլ մազերը չսանրեց և ի՞նչ էր ուզում խեղճ ուկրաինացիներից, որ տապալեց համաձայնության կայացումը Ռուսաստանի հետ: Լիս Տրանսը երեք ամիս մնաց վարչապետ և եզակի էր իր ոչ հասկանալի վարքագծով բրիտանական քաղաքական պատմության մեջ: Վերջին՝ հնդկական ծագումով պրեմիեր Ռիշի Սունակը, ընդհանրապես ոչնչով աչքի չընկավ, իմ տպավորությամբ, անգլիացի ժողովուրդը այդպես էլ չընկալեց նրան որպես առաջնորդ և պետական ղեկավար: Այնպես որ, ամեն ինչ օրինաչափ է, 14 տարվա քաղաքական տիրապետության վերջը եկավ, սոցիալիստները կրկին կկառավարեն պառլամենտարիզմի ամենահին երկրում:

Հայաստանի համար ոչ մի բան էլ չի փոխվի: Բրիտանական շահերը վերջին երեք հարյուր տարում միշտ էլ թելադրել են օգտագործել թուրքական և իսլամական գործոնը ասիական երկրներում իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրականացման համսր:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8267

Մեկնաբանություններ