Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնում բիզնես ոլորտը պատերազմական իրավիճակում, և ինչու՞ է անհրաժեշտ գովազդային արշավների վերսկսումը։ Այս և այլ թեմաներով զրուցում ենք «Call to Action» թվային մարքեթինգային ընկերության հիմնադիր ՏԻԳՐԱՆ ՄԱՏԻՆՅԱՆԻ հետ։
Սաուդյան Արաբիայում մանրածախ առևտրի առաջատար ցանցերից մեկը դադարեցրել է թուրքական ապրանքների ներկրում, ինչն արվել է Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեմ ամբողջական բոյկոտի արշավի շրջանակում:
Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշի՝ 7,95 լիրա ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ, և շարունակում է իր անարգել անկումը դեպի աննախադեպ 8 լիրա՝ ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ ցուցանիշի, գրում է CNBC-ն։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «12 ից 220 վոլտ ստանալու սարքեր։ Այսօր 300 հատ արդեն պատրաստ է։ Տիրան Հակոբյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Տեր-Ղազարյան, հպարտ եմ ձեզանով»:
Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին: Անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս հասել է 77 միլիոն դոլարի՝ հաղորդում է Reuters-ը:
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում հայտնել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։