Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ասում են...

Ասում են...
24.10.2008 | 00:00

...թե ՌԴ էքսնախագահ, գործող «պրեմիեր մինիստր» Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, գալու է Հայաստան, թեև կան նաև հակառակ պնդումները։ Վերջինիս այցի շարժառիթները, իրազեկ աղբյուրների հավաստմամբ, տրամագծորեն նույնն են, ինչ Մեդվեդևի պարագայում, տարբերությունն այս երկու պետական այրերի «քաշային կատեգորիաներով» պայմանավորված արդյունքների մեջ է։ Արդյունքներ, որոնք լիովին չկարողացավ ապահովել ՌԴ գործող նախագահը՝ ՀՀ գործող նախագահի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Ասում են, թե հայաստանյան ներքաղաքական խմորումների թիվ մեկ «крестный отец»-Պուտինը Հայաստան է ժամանելու լուծում չստացած մի քանի սուպերառանցքային հարցեր Ռուսաստանի շահերի գերակայության տեսանկյունից կարգավորելու համար։ Այդ թվում՝ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճակատագրի հարցը։ Ի դեպ, ասում են նաև, թե Մեդվեդևի պատվին Սերժ Սարգսյանի կազմակերպած ճաշկերույթին Քոչարյանի մասնակցությունը բնավ էլ հայկական կողմի նախաձեռնությունը չի եղել։ Ռուսներն են բարձր մակարդակով պնդել, որ «дорогой Роберт Седракович»-ն իրենց հետ «մի թաս բան խմի»։

Դիտվել է՝ 3472

Մեկնաբանություններ