Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում հոգեբանական դիվերսիա իրականացնել

Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում հոգեբանական դիվերսիա իրականացնել
23.05.2024 | 07:13

Ադրբեջանը կրկին նախատեսում է անցկացնել զորավարժություններ։ Այս անգամ հավանաբար այն կանցկացնի որևէ երկրի հետ համատեղ։ Չի բացառվում, որ այդ երկիրը կամ երկրներից մեկը լինի Պակիստանը։

Զորավարժությունները հավանաբար կանցկացվեն հունիսի երկրորդ կեսին։ Չնայած այս մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, բայց, դատելով Ադրբեջանի տեղեկատվական ներքին շարժից, խոսքը նորագույն տեխնոլոգիաների կիրառումով զորավարժության մասին է։

Ենթադրում եմ՝ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտագործի նաև արհեստական բանականությունը տվյալ դեպքում։

Նորից եմ կրկնում, որ մենք պետք է միջազգային կառույցների մոտ այս հաճախակի, գրեթե ամենամսյա զորավարժությունների հարցը բարձրացնենք, քանի որ դրանով Ադրբեջանը անընդհատ փորձում է հոգեբանական դիվերսիա իրականացնել տարածաշրջանում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ