Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Գերագույն դավաճանի մանիպուլյացիան՝ նա հակադրում է այն, ինչը պետք է համադրել

Գերագույն դավաճանի մանիպուլյացիան՝ նա հակադրում է այն, ինչը պետք է համադրել
12.04.2024 | 21:50

Զբաղվածության պատճառով նոր եմ իմանում «Պատմական Հայաստանն» ու «Իրական Հայաստանն» իրար հակադրելու մասին գերագույն դավաճանի բարբաջանքի մասին։
Պարզ ասած՝ այդ մարդը կոչ է անում հակադրել հոգևորը («պատմականը») մարմնականին («իրականին») և անցնում է մարմնականի կողմը՝ փաստացի պատերազմ հայտարարելով «Պատմական Հայաստանին»։
Այդ մարդու պատկերացրած «Իրական Հայաստանը» ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խիղճ ու կեցվածք ու հիշողություն չունեցող, միայն լափելու ու սպառելու մասին մտածող մարդկանց կույտ։ Սա՛ է նրա իդեալը։
Մինչդեռ հարցը ոչ թե պատմականի ու իրականի միջև ընտրությունն է, այլ դրանց համադրումը՝ ճիշտ այնպես, ինչպես անհնար է մարդուն պատկերացնել ո՛չ առանց մարմնի և ո՛չ էլ առանց հոգու։ Ահա այստեղ է գերագույն դավաճանի մանիպուլյացիան՝ նա հակադրում է այն, ինչը պետք է համադրել։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ