38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռուսաստանն իր թշնամիների հետ վարվում է առանց վերապահումների

 Ռուսաստանն իր թշնամիների հետ վարվում է առանց վերապահումների
19.02.2024 | 20:28

Հայաստանի վարչապետ (իսկ իրականում՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանը Հայաստանում) Նիկոլ Փաշինյանը Մյունխենում կոչ արեց հարգել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Նախ հասկանանք, թե ինչ է սա նշանակում։ Ճանաչել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նշանակում է չճանաչել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ՈՒկրաինան իր տարածքներն է համարում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի մարզերը և նույնիսկ Ղրիմը, ՌԴ-ն էլ իր հերթին թվարկածս շրջանները համարում է իր տարածքի անբաժանելի մաս։ Ինչպես, օրինակ, ճանաչելով Թայվանը, դուք չեք ճանաչում Չինաստանի տարածքային ամբողջականությունը, և հակառակը (Մեկ Չինաստանի սկզբունքով)։ Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ Նիկոլը արեց այդ հայտարարությունը, որը, անշուշտ, թշնամական քայլ է մեր փաստացի դաշնակից Ռուսաստանի դեմ։ Ինչո՞ւ է նա մտնում մի հարցի քննարկման մեջ, որի հետ առհասարակ կապ չունի։ Ավելի տրամաբանական կլիներ զբաղեցնել չեզոք դիրք կամ նվազագույնը չանել նման հայտարարություններ, սակայն նա չսահմանափակվեց դրանով և երկրորդ անգամ արդեն ասաց, որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ ՈՒկրաինայի հետ պատերազմում։ Անգամ միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ուսանողին է պարզ, որ նման հայտարարություններ չի կարելի անել։

Արդյո՞ք պատահականություն էր այն փաստը, որ Նիկոլը այդ հայտարարությունը արեց բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության՝ MI-6 -ի տնօրեն Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո։

Նիկոլի այս հայտարարությունները հղի են շատ վատ հետևանքներով։ Քիչ առաջ Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ ՈՒկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ու որ մեզ հետ համաձայն չեն այս հարցում և համառորեն կշարունակեն բացատրել իրենց իրավացիությունը։ Թե այդ «բացատրելը» ինչ հետևանքներ կթողնի մեզ վրա՝ կտեսնենք առաջիկայում, քանի որ դժվար չէ կանխատեսել որոշակի պատասխան քայլեր ՌԴ-ի կողմից։

Մեր արևմտամետների պրոպագանդան այնտեղ է հասել, որ փաստացի դաշնակից Ռուսաստանին համարում են թշնամի, սակայն, ինչը տրամաբանական չէ. նույն մարդիկ չեն համարում թշնամի, օրինակ, Թուրքիային։

Արդյո՞ք նրանք գիտեն, որ ՌԴ-ն ավելի վախենալու թշնամի է մեզ համար, քան Ադրբեջանը, և ունենալ այդպիսի թշնամի՝ ձեռք չի տալիս ոչ մի պետության։ Ասեմ ավելին, հետխորհրդային երկրների օրինակներով (Վրաստան, ՈՒկրաինա) մենք կարող ենք տեսնել, որ Ռուսաստանը իր թշնամիների հետ վարվում է առանց վերապահումների, այսինքն, շատ դաժան, և որ նրանք ունենում են տարածքային կորուստներ կամ նույնիսկ կանգնում պետականության կորստի առջև, ինչպես, օրինակ, ՈՒկրաինան։

Ամեն մի ժամը, ինչ Նիկոլը հանդիսանում է երկրի առաջին դեմքը, մեզ ավելի շատ վնասներ է բերում։ Ռուսաստանի հետ թշնամանալը մեզ վրա շատ վատ կանդրադառնա, դա՝ անկասկած։ Այսինքն, պետք է ժամ առաջ Նիկոլին հեռացնել վարչապետի աթոռից, այլապես սպասեք նորանոր աղետների։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ