38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այս վիճակից դուրս գալու համար երկու բան է պետք՝ հուսալի դաշնակից և ադեկվատ ղեկավարություն

Այս վիճակից դուրս գալու համար երկու բան է պետք՝ հուսալի դաշնակից և ադեկվատ ղեկավարություն
19.10.2023 | 06:51

Կյանքում ունեցած մեր տեղի ու մեր գոյատևման հետ կապված հիմնարար գիտական բնույթի սիստեմատիկ ուսումնասիրությունների ու համապատասխան արդյունքների բացակայության պատճառով կրիտիկական պահերին ստիպված ենք լինում հորինել հանպատրաստից լուծումներ, որոնցից անենահեշտն ու ամենից կործանարարը անընդհատ ազգային շահերին տեր չկանգնելն է ու նահանջելը։

Այս իմաստով շատ հետաքրքիր է, թե մեր պետական մակարդակի անվտանգություն ապահովող ուժերի կանխատեսումները սրանից մի 15 տարի առաջ ինչ տեսլական են ունեցել մեր այսօրվա մասին։

Բնական է, որ կգտնվեն մեկ տասնյակից ավելի անհատներ, որոնք կասեն, թե իրենք նման իրավիճակ միշտ էլ կանխատեսել են և, իսկապես, նման բաներ եղել են, որոնք էլ, բնականաբար, որևէ ազդեցություն իրադարձությունների ընթացքի վրա չեն ունեցել։

Խոսքը պետական մոտեցման մասին է մեր անվտանգության պրոբլեմին, այն էլ այն բանի ֆոնի վրա, որ, օրինակ, Արցախի անկախության պրոբլեմը մշտապես գտնվել է հեռանկարից զուրկ տուպիկային վիճակում, բայց դրա մասին առանձնապես չի բարձրաձայնվել, որի պատճառով այդ ուղղությամբ ժողովրդի սպասելիքները այլ էին, իսկ արդյունքում այլ բան ստացվեց։

Նույն ձևի, կան բազմաթիվ այլ կարևոր հարցեր, որոնց կրիտիկական վիճակի մասին հերթական ղեկավարությոնը լավ իմացել է, բայց նման բոլոր հարցերը ինչ-ինչ նկատառումներով օբյեկտիվորեն ու ադեկվատորեն ժողովրդին չեն հասցվել։

Այդ բոլոր պրոբլեմների ամբողջությունը մեզ հասցրել է այսօրվա վիճակին, և դրա հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում, մասնավորապես, Սերժ Սարգսյանի կառավարման վերջին մի քանի տարիների հետ կապված։

Անկախ ամեն ինչից, այդ ժամանակ ակնհայտ էր, որ՝ 1․ Արցախի հարցը դեպի ցանկալի լուծում չի գնում, 2․ թուրքերը նավթի ու գազի հաշվի, հարստանում ու զինվում են, 3․ ռուսները, ինչպես խորհրդային տարիներին, բնականաբար հարցերին մոտենում են ելնելով իրենց շահերից, որոնց մի մասը չէր համընկնում մեր շահերի հետ։

Այս և բազմաթիվ այլ հարցերի սիստեմային անալիզը պետք է ժամանակի ղեկավարությանը մղեր մեր ապագա ազգային անվտանգության հետ կապված արտակարգ քայլերի, մանավանդ որ, կար ինքնավստահություն՝ ընդհուպ մինչև «մեր դեմ խաղ չկա» մակարդակի։

Բայց դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ սիստեմային մոտեցումով առկա մարտահրավերներին ադեկվատ պատասխաններ գտնելու փոխարեն անճարակ ու գավառական մենթալիտետով էլիտա կոչեցյալը դիմեց մի քանի պարզունակ ապարատային քայլերի, որից հետո էլ դարձյալ պարզունակ ձևով կորցրեց իշխանությունը։

Եթե, անկախ այս կոնկրետ հարցից, խոսենք ամենատարբեր բարդության հարցերին մեր մոտեցումների լրջության ու ադեկվատության պրոբլեմի մասին, ապա զարմանքով պետք է տեսնենք, որ մենք գործ ունենք համատարած անլրջության կամ առնվազն ոչ ադեկվատ մոտեցումների հետ՝ երբեմն միտումնավոր, երբեմն էլ առանց որևէ միտումի՝ ուղղակի անտերավարի։

Իսկ այս բոլորի մեջ ժողովուրդը որևէ կապ չունի, որին այսօր տեղից վեր կացողը ուզում է դարձնել քավության նոխազ։

Այս վիճակից դուրս գալու համար երկու բան է պետք՝ հուսալի դաշնակից և ադեկվատ ղեկավարություն, մի խոսքով՝ աշխարհաքաղաքականությունից տեղյակ, կիրթ, կամային, նպատակասլաց ու հայրենասեր մարդկանց համերաշխ խումբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ