38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փաշինյանն ու իր խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ չեն. իշխանության ղեկին խունտա է

Փաշինյանն ու իր խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ չեն. իշխանության ղեկին խունտա է
21.07.2023 | 13:54

Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, ՔՊ-ական պատգամավորների արած հայտարարությունները և վարվող քաղաքականությունն Արցախի ու Հայաստանի մասով լեգիտիմ չեն։ Դրանք չեն ստացել ՀՀ քաղաքացիների աջակցությունը 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հետևաբար, գործող խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունն ապօրինի են։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ Փաշինյանը չունի։

Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին, դրժել է իր խոստումը, հանձնել է Արցախը, հարցականի տակ է դրել Հայաստանի գոյությունը։

Եթե 2018-ին իշխանափոխության լեգիտիմ հիմք ներկայացվեց խոստման դրժումը, ապա հիմա առավել ևս լեգիտիմ հիմք կա իշխանափոխության, քանզի 2018-ի համեմատ հիմա մենք ունենք պետության գոյության սպառնալիք։ 2018-ին պետական դավաճանության թեմա չկար, հիմա՝ կա։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը պետական հանցագործության դաշտում է գտնվում և հակասահմանադրական է՝ գործ ունենք իշխանությունը զավթած խունտայի հետ։ Իսկ դա արմատապես փոխում է իրավիճակը։ Ոչ ցանկալի իշխանության և խունտայի միջև հսկայական տարբերություն կա։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի պահվածքին։

Արցախից դեպի Հայաստան և արտաքին աշխարհ գնացող ազդակները պետք է ավելի հասցեական ու քաղաքական լինեն։ Լղոզվածությանն ու քնարերգությանը պետք է փոխարինեն հստակությունն ու պրագմատիզմը, սառը հաշվարկներն ու կոնկրետ գործողությունները։

Հ․Գ․ Արցախում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ու Հայաստանի իշխանության հանցավոր քաղաքականության ֆոնին «Հայաքվեի» ստորագրահավաքին մասնակցելն այն նվազագույնն է, որ այս պահին պետք է անի ՀՀ քաղաքացին։ Մյուս քայլերը պետք է արդեն քաղաքական մարդիկ իրականացնեն։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ