Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Փողի խնդիրը

Փողի խնդիրը
20.06.2023 | 10:44

Ֆինանսները, փողը տնտեսության զարկերակներով հոսող արյունն է, որը հանրային կենսագործության անհրաժեշտ բաղադրիչն է։ Հասարակ լեզվով, կարելի է ասել, որ չկա ֆինանս, չկա տնտեսություն, չկա ֆինանս չկա ապրանքային շրջապտույտ, և չկա փող, չի լինի անկախություն, չկա փող չի լինի պետականություն։

Արցախն արդեն դեկլարատիվ կերպով Ադրբեջանի կազմում հայտարարող ներկա հայ իշխանությունը հիմա կանգնած է լրջագույն մի խնդրի առջև։ Բավականին հեշտ է որոշակի պարտվողական բնույթի հայտարարություններ անել և ձեռքերը լվալ Արցախից, բայց կա մի հարց, որի շուրջ, ըստ երևույթին, գլուխ են կոտրում Ադրբեջանի բարեկամները։

Ինչպե՞ս անել, ինչ ձեռնարկել, որպեսզի հայակործան, պետականաքանդ քաղաքականությունը ստանա միս, արյուն, ինչ քայլեր ձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կլանի Արցախը հիմնովին, անվերադարձ և անարյուն կերպով մեր հայրենիքի մի մասը ինտեգրեն, ներառեն Ադրբեջանի կազմ, և Արցախը դարձնեն Ադրբեջանի տնտեսության մասնաբաժին։

Այո, առայժմ Ադրբեջանը փնտրում է անարյուն ինտեգրման ճանապարհ և փորձում է ինտեգրման շուրջ բանակցությունների մեջ ներքաշել Արցախի պատվիրակներին, հասկանալով, որ վերաինտեգրումը հայկական տարրի տարրալուծման և ապագա ասիմիլացման ամենաշահավետ ուղին է։

Խաղաղապահների առկա ներկայությունը և նույնիսկ ապագայում այլ ուժերից կազմված խաղաղապահ ուժերի առկայությունը չի թույլատրելու մինիսուլթանատին ուժային մեթոդներով հասնել իր նպատակներին, ուստի թուրքական ուղեղային կենտրոնները շեշտը փոխադրել են դեպի ինտեգրման բանակցություններ։ Իսկ ինչն է խանգարում ինտեգրման բանակցություններին և ինչով կարող է այդ գործընթացին օգնել ներկա ՀՀ իշխանություններ կոչված մեկ անձը։

Կան մի քանի խումբ հարցեր, որոնք արցախյան կողմից ինտեգրման բանակցությունների ճանապարհը փակել են։

1.Էթնիկ փոխադարձ ատելությունը:

2.Պատերազմի կորուստների հիշողությունը:

3.Անկախ պետականություն ունենալու հավատը և համոզմունքը:

4.ՀՀ իշխանությունների ֆինանսական օժանդակությունը Արցախին։

Եթե հիշատակված առաջին երեք կետերը հիմնականում ենթագիտակցական, զգացմունքային դաշտում են , այլ է չորրորդ գործոնի հարցը։ Այն բացառապես ներառական է, կոնկրետ և ադմինիստրատիվ կառավարման ենթակա։

Դա առնվազն նշանակում է, որ զանազան գործիքների կիրառման միջոցով ՀՀ իշխանությունը կարող է ճնշում գործադրել Արցախի ղեկավարության վրա մասնավորապես, և յուրաքանչյուր արցախցու վրա ընդհանրապես։

Գործիքներից ամենահզորն իր բնույթով ֆինանսականն է, որն իր ուժով, ունիտար օգտագործման բնույթով թափանցում է ամենուր։Պատահական չէ, որ շատ հաճախ պատերազմող երկրները փորձում են քայքայել հակառակորդի ֆինանսական համակարգը, տպում են կեղծ փողեր, պայթեցնում են բանկեր, շուկայում գցում են պետական պարտատոմսերի վստահությունը։

Կարծում եմ` Արցախի ժողովրդին ինտեգրելու քայլերից հիմնականը լինելու է ֆինանսական հատվածի վրա ուղղված ճնշումները, որոնց դիմագրավելու հմտություն և կամք պետք է դրսևորել։

Նման հմտություններ ունեցող անձը Արցախում կա և, ըստ երևույթին, իրական անկախության համար Արցախը պետք է պատրաստ լինի սեփական դրամական շրջանառության միջոցի ներդրմանը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5040

Մեկնաբանություններ