38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դարձյալ զոհաբերվում է հայկական շահը

Դարձյալ զոհաբերվում է հայկական շահը
19.05.2023 | 22:12

Մինչ տարածաշրջանում լոգիստիկ վերաձևումները մոտենում են որոշակի տրամաբանության, Հայաստանի իշխանությունները, ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով, դուրս են մնում տարածաշրջանային մեծ նշանակության լոգիստիկ այնպիսի ծրագրերից, որոնց ռեգիոնալ համակարգողները առնվազն Հայաստանի բարեկամ պետություններ են։

Ակնհայտ է, որ անգամ այս ծրագրերում Հայաստանի պասիվ դիրքորոշումը մեծապես կախված է Արևմուտք-Արևելք դիմակայությունից, որտեղ դարձյալ զոհաբերվում է հայկական շահը։ Ընդ որում, հայկական շահի զոհաբերությունը կատարվում է արտաքին ուժերի տեղական սազանդարների ծափողջյունների ներքո։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ