Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՈՒզելու ենք Թուրքիայից, ուզելու ենք դեպի ծով ելք ունենալու մեզ հասանելիք 160 կմ երկարության Գյումրի-Արդահան-Տրապիզոն երկաթուղային և խճուղային միջանցքը

ՈՒզելու ենք Թուրքիայից, ուզելու ենք դեպի ծով ելք ունենալու մեզ հասանելիք 160 կմ երկարության   Գյումրի-Արդահան-Տրապիզոն երկաթուղային և խճուղային միջանցքը
17.05.2023 | 07:39

Ի՞նչ եք գլուխներդ գցել «Զանգեզուրյան միջանցք», հա միջանցք: Ոչ մի փաստաթղթում, ոչ մի տեղ նման պաշտոնական անվանում չկա:

Եղածը Եռակողմ հայտարարության 9-րդ կետն է՝ կապուղի:

Մի անգամ էլ եմ գրել, կրկնեմ` 2020 թ. նոյեմբերի 11-ին ադրբեջանական համաֆինանսավորում ունեցող «Կոմերսանտն» իր առաջին էջում գրեց` միջանցք, ու բերնեբերան պտտվեց:

Սա է:

Միջանցքը ո՛չ թե իրենք, այլ մենք ենք ուզելու:

ՈՒզելու ենք Թուրքիայից, ուզելու ենք միջազգայն կոնվենցիաներով հաստատված, անցյալ դարի

20-ականներին էլ նախագիծ դարձած միջանցքը:

Դեպի ծով ելք ունենալու մեզ հասանելիք 160 կմ երկարության Գյումրի -Արդահան -Տրապիզոն երկաթուղային և խճուղային միջանցքը:

Էն միջանցքը, որի մասին ակնարկում էր Էրդողանը Պոլսի պատրիարք Մութաֆյանի ընտրության ժամանակ: 35 հազարանոց թուրքահայ համայնքին ուղղված ելույթում:

Իսկ դրա համար մի չնչին բան է պետք` սեփական տունը «գեներալնի ուբորկա» անել, աղբը հանել-աղբանոց լցնել ու վերջ տալ կիկոսությանը, թե` ամա՜ա՜ա՜ն , թուրքը կգա:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ