38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մուշեղ Էդուարդի Միլիտոնյանը շարունակում է իրականացնել կադրային ջարդ ու համատարած կրճատումներ

Մուշեղ Էդուարդի Միլիտոնյանը շարունակում է իրականացնել կադրային ջարդ ու համատարած կրճատումներ
14.05.2023 | 19:29

Պարզվում է՝ հարցազրույցը ծայրից-ծայր սուտ է, հերթական կրճատված օպերատորները բոլորն էլ տարիքային աշխատունակության սահմանում են, ավելին՝ վաստակ և մեծ փորձառություն ունեն:

Ինչպե՞ս կարելի է այսօրվա օրով, երբ թշնամին ողողել է Սյունիքի սար ու ձոր, առավելապես՝ Գորիսի տարածքում, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պատկանող «Հայաստանի հեռուստատեսության ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը շարունակի իրականացնել կադրային ջարդ ու համատարած կրճատումներ։

Պարզ բառերով ասած՝ բարձր լեռնային գոտում մարտական ծառայություն իրականացնող Սյունիքի հեռուստաաշտարակի փորձառու, Արցախյան պատերազմների մասնակից չորս մասնագիտացված օպերատորներ օրերս ծանուցագիր են ստացել աշխատանքից ազատման՝ առանց պատճառաբանության:

Նրանցից մեկն էլ ազատամարտիկ, Սանկտ Պետերբուրգում մասնագիտացված օպերատոր եղբայրս է, ով ընտանիքի միակ կերակրողն է, քառօրյային արտերկրից վերադարձել է հայրենի քաղաք, մեկնել կամավոր ու այդպես էլ մնացել, քանի որ նրան անմիջապես կանչել էին իր հին գործին:

Հուսանք՝ Մուշեղ Էդուարդի Միլիտոնյանը մի փոքր զգուշություն կունենա և հետ կկանչի բացառիկ փորձառու օպերատորներին:

Թեպետ, հավանականությունը քիչ է՝ ամեն տեղ ավերելու այսօրվա քաղաքանությունից դատելով:

Ամայի ու բարձրադիր, թշնամիներով շուրջկալված տեղանքում խելքին մոտ չէ հսկա ռադիոհաղորդիչ շենքում չորսօրյա հերթափոխին մեկական օպերատոր պահելը, թեկուզ՝ զուտ մարդկային տեսակետից:

Դե, մարդը՝ ուր, դուք՝ ուր, էսօրվա կադրերդ:

Հարգելի, դու անձամբ չորս օր միայնակ կգնա՞ս ամայի բարձունքում, բարձր հաճախականությամբ ու վտանգավոր գործի, եթե թուրքի դավադիր հարձակման գործոնը նույնիսկ չլիներ, ինչը մեկ անգամ չի պատահել 90-ականներին:

Երկու հոգով կարողանում են գոնե մեկը մյուսին օգնել՝ որևէ խնդրի, վտանգի դեպքում:

ՀՌՑ-ն գործելու օրից՝ գրեթե մեկ դար, այդպես է եղել՝ հերթափոխը երկու հոգով, դու եկել, հեծանի՞վ ես հայտնագործում:

Ու՞ր ենք գնում այսպես՝ անզգամ կրճատումներ անելով, իբր քաղաքում մարդ է մնացել աշխատելու, եղածին էլ կրճատում, դրդում եք արտագաղթի:

Գոնե տեղյա՞կ է, որ Սյունիքի երիտասարդները, մեկնելով Երևան կամ այլ տեղեր՝ բուհական կրթության, 99, 9 տոկոսով այլևս հետ չեն վերադառնում հայրենի քաղաք, ինչը սոսկալի աղետ է այսօր ու ավելի մեծ աղետ է լինելու մի քանի տարի հետո:

Սյունիքն առանց այն էլ թափուրվում է, ինչի՞ վրա եք…

Ինչու՞, հապա, ձեր սիրասուն 71-ամյա հորը ՀԳՄ նախագահի պաշտոնից չեն կրճատում և տուն չեն ճամփում, ո՞ր մի առավելության համար, թե՞ դուք արտոնյալների դասին եք պատկանում, ինքը՝ նախագահ, որդիները՝ ամենքը մի յուղոտ պաշտոնի՝ պետեր:

Ինչպե՞ս ես դու Երևանում նստած՝ 55-ից 63 տարեկան սահման պահող, սահմանի տղերքին գրչի մի տխմար հարվածով կրճատում և ուղարկում տուն:

Եվ դեռ ցինիկաբար խոստանում՝ պատերազմ սկսվելուց հետ կկանչես…

Իշտահիդ՝ քացախ, պատերազմի դեպքում էս անգամ էլ քե՛զ ենք ուղարկելու ՀՌՑ ամայի բարձունքում միայնակ հսկելու և կառավարելու շենքը:

Սա՝ հպանցիկ շոյանք համարիր, հետո, խոստանում եմ, ավելի հանգամանորեն ու լուրջ հարթակում կանդրադառնամ ընտանեկան պետերի ձեր ֆենոմենալ կապալին:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 3770

Մեկնաբանություններ