«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Տղե՛րք, ձեր մեջ դասալիքներ չեն եղել ու չեն էլ կարող լինել, մեր բանակը երբեք դասալիք չի ունեցել, չհավատաք ստոր մարդկանց

Տղե՛րք, ձեր մեջ դասալիքներ չեն եղել ու չեն էլ կարող լինել, մեր բանակը երբեք դասալիք չի ունեցել, չհավատաք ստոր մարդկանց
02.04.2023 | 21:38

Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարին:

Յոթ տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ոչ թե կյանքի ու մահվան պայքար մղել, այլ ապրել հանուն արժանապատիվ ապագայի:

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը:

Ի՜նչ կարող եմ ասել այն հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը զոհեցին մեր այսօրվա համար՝ Տղե՛րք, մենք Ձեզ հիշում ենք, դուք Ձեր կյանքը տվեցիք, որ այսօր մենք ապրենք, հիշատակներդ վառ մեր սրտերում, խոնհարվում ենք Ձեր շիրիմների առաջ, Աստված Ձեր հոգին լուսավորի:

Իսկ այն տղաներին, որոնք այսօր օրուգիշեր կանգնած են մեր անդորրը, անվտանգությունը պահելու և պաշտպանելու համար, կասեմ՝ Տղե՛րք, ձեր մեջ դասալիքներ չեն եղել ու չեն էլ կարող լինել, մեր բանակը երբեք դասալիք չի ունեցել, չհավատաք ստոր մարդկանց. Աստված ձեզ օգնական և պահապան, պատիվ ունենք ձեր պես խիզախ սպաներ և զինվորներ ունենալու համար:

Աստված պահապան Հայաստանս, Աստված պահապան Արցախս, Աստված պահապան Հայ Ազգս:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Հավերժ Փա՛ռք այդ հաղթանակը կերտած մեր հերոսներին։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3910

Մեկնաբանություններ