Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ադրբեջանն Արցախում նոր տարածքներ է գրավում

Ադրբեջանն Արցախում նոր տարածքներ է գրավում
25.03.2023 | 20:11

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, Արցախում նոր տարածքներ են գրավում։

Մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում, որ նման հրաման Ադրբեջանի զինված ուժերին Թուրքիայից է տրվել։ Ադրբեջանական բանակը վաղուց է արդեն կառավարվում Թուրքիայի ԶՈւ շտաբի կողմից և սա գաղտնիք չէ ո՛չ տարածաշրջանի զարգացումներին հետևող քաղաքացիներ, ոչ էլ, առավել ևս, տարբեր երկրների իշխանությունների համար։ Ադրբեջան, որպես այդպիսին, չկա։ Դա Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում։

Հիմա հարց։ Ի՞նչ կարող է անել հայկական կողմը՝ թուրքական վտանգը չեզոքացնելու, կամ գոնե թե նվազեցնելու համար։ Իհարկե, առաջին հերթին տեղեկացնի այդ մասին միջազգային հանրությանը։ Այնպիսի աղմուկ բարձրացնի, որ աշխարհի բոլոր անկյուններում լսվի։

Եվ դա կարելի ու պետք է անել հենց այսօր՝ մոտավորապես մեկուկես ժամ անց։ Հայաստան-Թուրքիա հանդիպումը շատ լավ առիթ է։ Մեր ֆուտբոլիստները կարող են դուրս գալ դաշտ և հենց տեղում բոյկոտել այդ խաղը։ Աշխարհին պատմել Թուրքիայի ագրեսիվ քայլերի մասին։ Թուրքե՞րն էին ուզում խաղի «ծխածածկույթի» ներքո Արցախում հայերին ոչնչացնելու ուղղությամբ հերթական քայլն անել, ուրեմն պետք է ստանան դրա պատասխանը։

Իհարկե, ես գիտեմ և հասկանում եմ, որ Նիկոլի իշխանությունը նման բան երբեք չի անի։ Բայց հույս ունեմ, որ ֆուտբոլիստները դա կանեն։ Իսկ մեր գործը տղաներին համապատասխան աջակցություն ցուցաբերելն է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8501

Մեկնաբանություններ