Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Սա ի՞նչ «քաղաքակրթության» դրսևորում է

Սա ի՞նչ «քաղաքակրթության» դրսևորում է
05.01.2023 | 08:33

Արցախը դեռ պաշարված է, այդպիսի պաշարման մեղմ տեսակը համաշխարային պատերազմին իրենց թույլ են տվել ֆաշիստները՝ Լենինգրադի նկատմամբ, և որևէ մեկի մտքով չի անցել նույն պահին շնորհավորել ֆաշիստների, ոչ թե սովի մատնված լենինգրադցիների Ամանորը։

Ի դեպ, սա բնավ թուրքի կենսագրության եզակի էջերից չէ. Բայազետը, Մուսա լեռը և այլն դրա վառ օրինակներն են։ Այն, որ միջազգային հանրույթ կոչվածը բավարարվում է խաղիկներով, որպեսզի տնօրինի մեծարժեք հանքերի՝ հասկանալի է, որ պատասխանատուները պատասխանատուներ են փնտրում՝ դա էլ է արդեն վաղուց հասկանալի, բայց Ադրբեջանի Ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, իբր սա ի՞նչ «քաղաքակրթության» դրսևորում է, լավ կապեր ունե՞ք՝ օգտագործեք դադարեցնել պաշարումը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 15469

Մեկնաբանություններ