38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չարաբաստիկ նիկոլառեանիմացիոն ընտրությունների արդյունքը

Չարաբաստիկ նիկոլառեանիմացիոն ընտրությունների արդյունքը
13.11.2022 | 10:46

Վերջին տարիներին, և հատկապես 2020 թվականից, ես վերջնականապես համոզվեցի, թե ինչու են հայերը ծովից-ծով Հայաստանից հազարամյակների ընթացքում փոքրացել, կոտորվել ու ծվարել այս մի «պատառ» հողակտորի վրա՝ զոհերով, եղեռնով, տարածքային ու նյութական կորուստներով, դավաճաններով, պոռոտախոսներով, սուտասաններով, անթասիբներով, կամազուրկներով, լիքը դյուրահավատներով, մեծախոսներով, թուլակամներով, նախանձներով, թայֆաբազներով լեցուն։


Ես վերջնականապես հիասթափվել եմ արդեն Հայաստանի ժողովրդից և նույնիսկ նրանց մի մասին՝ ատել։ Հիասթափվել եմ նաև ինձանից, որ առայսօր մեզանում գերիշխում են այսքան «վիսկոչկեք», քաջնազարներ, կզողներ, սողացողներ, ճորտի, խեղճի հոգեբանությամբ, օտարամոլ ու օտարապաշտ զանգվածներ, անպատվախնդիր ու պատվազրկության հանգիստ հաշտվածներ ու անթասիբներ։
Չարաբաստիկ նիկոլառեանիմացիոն ընտրությունները վկա:
Երբ վերջին պատերազմում տասնյակ հազարավոր զոհերի, գերիների, անհայտ կորածների, խեղվածների, հոգեկան խանգարումներ ստացածների ծնողները, հարազատներն ու բարեկամները, իրենց ողջ գերդաստաններով, որոնք, ամենանվազագույն հաշվարկներով, մի քանի 100 հազար կլինեն, ընտրեցին այս պատուհասներին։


Մայկա-տրուսիկը, ելակ-բրոկոլին և սմարթֆոնները բանակի ամրապնդման հիմք համարող, ուղեղի փոխարեն գանգի մեջ ստամոքս տեղադրած զանգվածն արդեն ողջ Հայաստանի լինել-չլինելու հարցն է աճուրդի հանել և հաշտվել իրենց այդ կարգավիճակի հետ։
Ցավում եմ, որ 90-ականների ազգային զարթոնքն ու պատմական տարածքների ազատագրումները, ազգային արժանապատվության վերականգնումն ու վերելքը մնացին միֆ, երազ, հուշ, «երազախաբության» նման մի բան․․․


Հեռուստացույցով երբ հաղորդում էին վերջերս Պեմզաշենում կատարված հրեշավոր, անմարդկային հանցագործության մասին, ասում էին՝ հայը դա չի անի, թուրքի արած կլինի՝ մոռանալով, որ մեր ներսի թուրքը իսկական թուրքից «բեթար» է:
Չգիտեմ ինչ ասեմ, ակամայից հիշեցի Հրանտ Մաթևոսյանի հանճարեղ խոսքերը․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել»…
Ի՞նչ է, ազգս հիշողության, պատվի ու արժանապատվության կորստո՞վ է տառապում, թե՞ ուղղակի վախկոտ է ու անթասիբ:
Կարո՞ղ է՝ բոլորը միասին:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 8765

Մեկնաբանություններ