Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պատերազմի պարտության նորահայտ մեղավորը. Արգամ Պողոսյան

Պատերազմի պարտության նորահայտ մեղավորը. Արգամ Պողոսյան
27.10.2022 | 07:30

ՆիկոլաՔՊական պրոպագանդան, ըստ արևմտյան մոդերատորների կողմից Հայաստանին պարտադրված սցենարի, «մանրից» փոխում է պատերազմում պարտության գլխավոր մեղավորին՝ «նախկիններին» մղելով երկրորդ պլան: Հիմնական մեղավոր է հռչակվելու Ռուսաստանը, որի հարկադրանքով «թալանչի նախկինները» Արցախը հանձնել էին Ադրբեջանին, և այդ «հանձնումը» պատերազմի միջոցով «հայ ժողովրդի թշնամի» Ռուսաստանը գցեց «խեղճ Նիկոլի» գրպանը:

Ի՞նչ աներ «խեղճը», ինչպե՞ս դրա դեմն առներ, երբ մի կողմից էլ «դավաճան հայերը» հրթիռների միջից հանում էին ոսկի պարունակող պլատաները, ինչի մասին, ամենայն հավանականությամբ, արտահոսք էր եղել նույն ռուսական կողմից: Կարճ ասած՝ «խեղճ Նիկոլի» թեթև ձեռամբ լայն թափով առաջ է մղվում «թուրքից բեթար ռուսը» թեզը, որը, մեծ հաշվով, Ռուսաստանի համար ընդամենը գեոքաղաքական «թեթև կսմիթ» է լինելու, բայց Հայաստանի և ՌԴ-ում բնակվող 3 միլիոն հայերի համար կարող է վերածվել իրական մղձավանջի: Իսկ ամենաստորացուցիչը այս ամենի մեջ այն է, որ նիկոլաՔՊական պրոպագանդայի արևմտյան մոդերատորները հայ ազգին վաղուց արդեն համարում են միաբջիջ ազգ և վերաբերվում են որպես միաբջիջ ազգի:

Դիտվել է՝ 9395

Մեկնաբանություններ