2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա. Կարեն Վրթանեսյան

Մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա. Կարեն Վրթանեսյան
14.10.2022 | 07:26

Մի քանի տեղ տեսա «ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից» վերնագրեր։
Իրականությունը, ինչպես միշտ, լրիվ այլ է:


Ի՞նչ է առաջարկում «մեծն սպարապետ» Սուրեն Պապիկյանը. 25-օրյա հավաքներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար (նշանակում է՝ նաև երբևէ չծառայած, երբևէ ձեռքում զենք չբռնած մինչև 50+ տարեկան մարդկանց)։
Ի՞նչ է մտնում սույն փաթեթի մեջ.
• 4 օր՝ «կազմակերպական հատված». այսինքն, մարդկանց հավաքակայանից զորամաս տանելը, համազգեստ տալը, տեղավորելը, մինչև նախատեսված քանակը հավաքվի... Լավ։
• 7 օր՝ «պատրաստություն». այսինքն, 7 օրում, կյանքում չծառայած, զենք չբռնած կամ, ասենք, 25 տարի առաջ ծառայած մարդկանց, իբր, զինվորական են դարձնելու։
• 14 օր՝ «մարտական հերթապահություն». այսինքն, այս լրիվ անպատրաստ մարդկանց տանում են 2 շաբաթ խրամատ պահելու։
Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է 7 օրում «զինվոր դարձած», տեղանքին անծանոթ միջին վիճակագրական 30–55 տարեկանը դիրք պահի, օրինակ՝ ադրբեջանական «Կոմանդո» բրիգադների հերթական հարձակման ժամանակ։
* * *


Տեսե՛ք, ես ինքս համարում եմ ու պնդում եմ, որ Նիկոլի ստեղծած այս աղետալի վիճակում անվտանգության ապահովումը, առանց համազգային մոբիլիզացիայի, անհնարին է։ Բայց սրանց արածը ոչ թե իրական անվտանգություն է ապահովում, այլ մարդկանց մոտ ստեղծում է այնպիսի տրամադրություն, որ կամ երկրից գնան, կամ էլ ասեն. «Ինչ ստորագրում եք, ստորագրեք, միայն թե մեզ հանգիստ թողեք»։


Եթե կարողանան, իհարկե կստորագրեն, բայց հանգիստ էլ չեն թողնի, բնականաբար։ Երբեք հանգիստ չենք լինելու, քանզի Նիկոլը մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա։

Դիտվել է՝ 8099

Մեկնաբանություններ