«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արմեն Աշոտյան. Փոխվիժվածք Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր, որոնց մասին ժողովուրդը տեղյակ չէ

Արմեն Աշոտյան. Փոխվիժվածք Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր, որոնց մասին ժողովուրդը տեղյակ չէ
10.02.2021 | 21:44

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է․«Փոխվիժվածք Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր, որոնց մասին ժողովուրդը տեղյակ չէ:


Սրանք փաստացի Հայրենիքը ծախում են թուրքերին, շարունակում մեր մեջքի հետևը բավարարել նրանց:
Ժողովուրդ, էլ ի՞նչ անեն, որ սրանց գլխին բամփես ու ճամփես»:

Դիտվել է՝ 3133

Մեկնաբանություններ