38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իշխա­նու­թ­յու­նը ե­կող տար­վա պարգևավ­ճար­նե­րից էլ չի հրա­ժար­վի

Իշխա­նու­թ­յու­նը ե­կող տար­վա պարգևավ­ճար­նե­րից էլ չի հրա­ժար­վի
03.11.2020 | 00:28

«Մենք բազ­միցս ա­ռիթ ու­նե­ցել ենք այդ հար­ցին անդ­րա­դառ­նա­լու: Ան­վա­նու­մը դժ­վար է ա­սել, որ ար­տա­հայ­տում է բո­վան­դա­կու­թյու­նը, ո­րով­հետև մենք, ըստ էու­թյան, այս լու­ծու­մը ներ­կա­յաց­րել ենք որ­պես մի­ջան­կյալ այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի բա­րե­փո­խու­մը չի հա­սել իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին, և չի գտն­վել լու­ծու­մը ծան­րա­բեռն­վա­ծու­թյան բաշխ­ման և աշ­խա­տան­քի վար­ձատ­րու­թյան հա­մար­ժեք հա­մա­կար­գի, իսկ մինչ այդ սա ժա­մա­նա­կա­վոր լու­ծում է»:

Սա ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նի պա­տաս­խանն է Ազ­գա­յին ժո­ղո­վի ֆի­նան­սա­վար­կա­յին հար­ցե­րով մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­կա­դի Խա­չատ­րյա­նի այն հար­ցին, թե, ռազ­մա­կան դրու­թյամբ ու երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, ինչ­քա­նո՞վ է նպա­տա­կա­հար­մար 2021-ի բյու­ջեով պարգևավ­ճար­նե­րի ֆոնդ սահ­մա­նե­լը: Նա­խա­րա­րի խոս­քը ներ­կա­յաց­նում ենք այն­պես, ինչ­պես կա՝ ա­ռանց միջամ­տու­թյան: Ե­թե ձեզ հա­ջող­վի որևէ բան հաս­կա­նալ բա­ռե­րի շա­րա­նից, ա­պա երևի եր­ջա­նիկ մարդ եք: Ա­ռա­վել եր­ջա­նիկ կլի­նեք, ե­թե հաս­կա­նաք նա­խա­րար Ջան­ջու­ղա­զյա­նի պա­տաս­խա­նը պատ­գա­մա­վո­րի ար­ձա­գան­քին: «Փաս­տո­րեն, պարգևավ­ճար­նե­րի մա­սով փո­փո­խու­թյուն չե՞նք կա­րող ակն­կա­լել, և նշ­ված թի­վը փո­փոխ­ման են­թա­կա չէ՞»,- հարց­նում է ԼՀԿ-ա­կան Ար­կա­դի Խա­չատ­րյա­նը: «Հա­մե­նայն դեպս, ներ­կա­յաց­ված նա­խա­գիծն այն­պի­սին է, ինչ­պի­սին կա, և որևէ ուղ­ղու­թյամբ որևէ փո­փո­խու­թյան մա­սին խոս­քը, կար­ծում եմ, ժա­մա­նա­կավ­րեպ է»,- փաս­տագ­րում է կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը:


Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նի պա­տաս­խա­նը, ըստ երևույ­թին, այն մա­սին է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը պարգևավ­ճար­նե­րի ֆոն­դից հրա­ժար­վո­ղը չէ, փո­փո­խու­թյուն­ներ 2021-ի բյու­ջեում չեն լի­նե­լու, այն­պես որ, հան­գիստ նս­տեք տեղ­ներդ: Երբ մա­մու­լը բարձ­րա­ձայ­նում էր պաշ­տո­նյա­նե­րի՝ ռե­կոր­դա­յին թվե­րի հաս­նող պարգևավ­ճար­նե­րի մա­սին, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ի­րար հերթ չտա­լով, նեղ­սր­տում էին, թե ին­չու պետք է պե­տա­կան հա­մա­կար­գում ցածր աշ­խա­տա­վար­ձով աշ­խա­տեն, ե­թե մաս­նա­վո­րում դրա հա­զա­րա­պա­տի­կը կա­րող են ստա­նալ: Ա­վե­լին, մի բան էլ մուն­նաթ ե­կան, թե, հա­նուն հայ­րե­նի­քի, որևէ մե­կը չի պատ­րաստ­վում պե­տու­թյան հա­մար «ձրի» աշ­խա­տել: Մի կողմ թող­նե­լով մաս­նա­վոր ո­լոր­տում աշ­խա­տե­լու մա­սին հե­քիաթ­ներն ու հայ­րե­նա­սի­րու­թյու­նից դրդ­ված, «պրե­միա­նե­րից» չհ­րա­ժար­վե­լու ան­կեղ­ծու­թյու­նը, ար­ձա­նագ­րենք՝ այ­սօր Ար­ցա­խում կե­նաց-մա­հու կռիվ տվող 18-20-ա­մյա ե­րի­տա­սարդ­նե­րի ու գոր­ծու­ղում­նե­րի հա­մը ճա­շա­կած պաշ­տո­նյա­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին տրա­մագ­ծո­րեն տար­բեր են: Գո­նե պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րը, մեղմ ա­սած, պետք է վե­րա­նա­յեն հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րը, իսկ ա­մեն ան­գամ պարգևավ­ճար ստա­նա­լիս հի­շեն՝ պա­տե­րազ­մի օ­րե­րին ի­րենք որ­տեղ էին, հող պա­հող­նե­րը՝ որ­տեղ:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ