Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա, մենք, ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին», - ասաց նա։
Փոխվարչապետը նշեց, թե կգտնեն այն հաշվեկշիռը, որը թույլ կտա այս իրավիճակից դուրս գալ։