38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա

Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա
20.10.2020 | 16:19

«Փաստը» գրում է.

«Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաև տնտեսական քաղաքականության վրա։ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմում առանցքային դերակատար է Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ և կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։ Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել ՀՀ մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

Այդ որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես (սկզբի համար՝ 6 ամսով) արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Այս օրերին թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացին են միացել նաև Սաուդյան Արաբիան և Մարոկկոն։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացը Եվրոպա «տեղափոխելու» համար։ Կան տեղեկություններ, որ առաջիկա օրերին մի շարք եվրոպական առաջատար պետություններ ևս կմիանան այս հակաթուրքական միջազգային ակցիային, ինչն ուղղակիորեն հարված է հասցնելու թուքական առևտրին, ըստ այդմ՝ նաև տնտեսությանն ու ներքին կայունությանը»:

Դիտվել է՝ 6083

Մեկնաբանություններ