Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Փառք նրանց, ովքեր ապրել են լիարժեք

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Փառք նրանց, ովքեր ապրել են լիարժեք
10.11.2015 | 12:21

Ասում են՝ անգամ ամենադժբախտ կյանքն ունի իր արևային ժամերը և երջանկության փոքրիկ ծաղիկները ժայռերի ու ավազների մեջ:

Փառք նրանց, ովքեր դժբախտ չեն եղել ու ապրել են լիարժեք, ապրել են թեկուզ բարդ, հակասական, դժվար կյանքով, բայց իրենց դժբախտ չեն համարել: Ու հուսամ չեն համարի հավանաբար այլևս: Եվ համոզված եմ, որ ունեցել են իրենց արևային, ծիածանված, երջանիկ պահերը, ու ոչ թե փոքրիկ ծաղիկները ժայռերի ծերպերին ու ավազներին, այլ երփներանգ ծաղիկներով պատված բացատներ, դաշտեր և այգիներ:
Զգացմունքայնություն, երազելու ունակություն, գեղեցիկը, կյանքի իրական` ոչ նյութական արժեքները չգնահատող, անհատականություն չունեցող մարդիկ, ովքեր զերծ են ուժեղ հոգեկերտվածքից, չեն ունեցել ազնիվ, ընդգծված ճանապարհ, ճակատագիր և հոտային կյանքով ապրող մարդիկ չեն հասկանա, բայց կյանքն այդ «ծաղիկներով» է գեղեցիկ` իրական, հոտավետ, սիրելի, վաստակած:
Խոսքն «արհեստական», գնված, նվիրված, պատահաբար քաղված ծաղիկների մասին չէ, այլ այդ ծաղիկները ցանած, դրանց գեղեցկությամբ հիացած, այդ ծաղիկները գնահատողի, այդ ծաղիկները իր հոգով անցկացրած, տառապած, բայց հաղթանակած մարդկանց մասին է: Դա կլինի սեր, ընտանիք, զավակներ, սիրելի աշխատանք, նվիրում ինչ-որ բանի, վաստակած կոչում, հարգանք…
Իմ կարծիքով դա է երջանկությունը և ոչ թե ապարանքների, զարդերի, դրամական միջոցների քանակությունը: Գուցե ես եմ սխալ, ոչ ժամանակակից, բայց այդպիսին եմ, այլևս անուղղելի, այլևս փոփոխության չենթարկվող:
Իհարկե բարդ ու հակասական է կյանքը, ոչ միանշանակ` գայթակղություններ, ինչու չէ սխալներ, բախումներ, նվաճումներ, կորուստներ, հաղթանակներ, նաև պարտություններ, սակայն կյանքի այդ անվերջանալի հոսքից երբ դուրս ես գալիս հանգիստ, լուռ, պատրաստված, իմացությամբ լեցուն, իմաստուն, փորձված, բյուրեղացած` դա է իսկական կյանքը, դա է երջանկությունն ու կյանքի ողջ իմաստը:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ